Կանանց ռեսուրսային կենտրոնը Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում հայտարարում է կանանց կազմակերպությունների և մարգինալացված համայնքները ներկայացնող (ԼԲՏՔ+, եզդի կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք և այլ խմբեր) ՔՀԿ-ների համար կարճաժամկետ ենթադրամաշնորհային ծրագրերի բաց կանչ:
Այս դրամաշնորհն ուղղված է շահերի պաշտպանության/ադվոկացիայի նախաձեռնություններին՝ ներառյալ արշավների, փոքր հետազոտությունների և քաղաքականություն մշակողների հետ ցանցային միջոցառումների իրականացմանը: Դրանք պետք է լինեն հետևյալ թեմաների շուրջ՝ աղքատություն, աշխատանքային իրավունքներ, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (WPS) օրակարգ, գենդերային խնդիրների հետ կապված ապատեղեկատվություն և գենդերային տեսանկյունից խտրականության և անհավասարության այլ ձևերին առնչվող թեմաներ:
Դրամաշնորհը ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների համար է, որոնք ունեն առնվազն 3 տարվա փորձ շահերի պաշտպանության ոլորտում: Դրամաշնորհը կարող է լինել ինչպես առանձին ծրագիր, այնպես էլ արդեն իսկ իրականացվող ծրագրի բաղադրիչ/մաս:
Ենթադրամաշնորհի չափը՝ 2 030 000 ՀՀ դրամ
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 3 ամիս (ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում)
Դիմելու վերջնաժամկետը ՝ մարտի 18
Ծրագրին դիմելու համար անցեք հղումով.
ԿՌԿ-ն խրախուսում է այն նախաձեռնությունները, որոնք ուժեղացնում են մարգինալացված ձայները, մարտահրավեր են նետում համակարգային անարդարություններին և խթանում են քաղաքականության փոփոխությունները: