Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց |սեպտեմբերի 26-28-ը

Home / Առանց բաժնի @hy / Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց |սեպտեմբերի 26-28-ը
Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց |սեպտեմբերի 26-28-ը

Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է Կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝
✅ Մարդու իրավունքներ, կանանց աշխատանքային իրավունքներ և կանանց քաղաքական մասնակցություն
✅ ֆեմինիզմ
✅ գենդեր
✅ գենդերային բռնություն
✅ սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
✅ կանայք, խաղաղաշինություն և անվտանգություն:

Դասընթացն ԱՆՎՃԱՐ է, և բոլոր հանդիպումներին մասնակցելու դեպքում տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես կզարգացնեն իրենց գաղափարները և մենթորների ու Կանանց ռեսուրսային կենտրոնի դրամաշնորհային աջակցությամբ կիրականացնեն այդ ֆեմինիստական ծրագրերը: Դասընթացին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձինք:

Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 26-28-ը, ժամը՝ 10:00-18:00, Բաղրամյան 47 հասցեում: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է:

Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է:

Մինչև սեպտեմբերի 15-ը կապ կհաստատվի միայն այն դիմորդների հետ, որոնք կընտրվեն դասընթացին մասնակցելու համար:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ամեն տարի դիմորդների թիվը մի քանի անգամ ավելի մեծ է, քան տեղերի քանակը: Մասնակիցներին ընտրելու ենք ըստ լրացված հայտերի: Արհեստական բանականության միջոցով ամբողջությամբ կամ մասնակիորեն գեներացված հայտերը վավեր չեն համարվի:

*Կանանց ռեսուրսային կենտրոնը ներառական է բոլոր անձանց հանդեպ: Մենք չենք հանդուրժում որևէ հիմքով խտրականություն, այդ թվում՝ սեքսիզմ, կնատյացություն, հոմոֆոբիա և տրանսֆոբիա:

**
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/
Ինստագրամ – https://www.instagram.com/wrc_armenia/
Հեռ․ – +374 94 56 56 26

Leave a Reply

Your email address will not be published.