Արտ-ակտիվիստական աշխատարան Մարտունիում 

Home / Առանց բաժնի @hy / Արտ-ակտիվիստական աշխատարան Մարտունիում 
Արտ-ակտիվիստական աշխատարան Մարտունիում 

Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է արտ-ակտիվիստական աշխատարան Մարտունիում: Այն տեղի կունենա հուլիսի 13-ին՝ 12:00-18:00-ն (անցկացման վայրի մասին տեղեկություն կփոխանցենք միայն ընտրված մասնակիցներին):

Աշխատարանի ընթացքում խոսելու ենք ֆեմինիզմի և արվեստի միջոցով ակտիվիզմի մասին, ապա միասին զարգացնենք մեր արտ-ակտիվիստական գաղափարները և իրականացնենք դրանք՝ գրաֆիտիներ, կոլաժներ, ֆոտոպատմություններ, զիներ և այլն։

Աշխատարանին կարող են դիմել 16-25 տարեկան աղջիկները և կանայք Գեղարքունիքի մարզից: Մարտունի քաղաքից դուրս, բայց Գեղարքունիքում բնակվող մասնակիցներին կտրամադրվի ճանապարհածախսի փոխհատուցում:


Դիմելու վերջնաժամկետը hուլիսի 5-ն է: Դիմելու համար լրացրե՛ք հետևյալ հայտը:


Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էլ․ հասցե –  nairie@womenofarmenia.org
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/
Հեռ․ – +374 94 56 56 26  

*Կանանց ռեսուրսային կենտրոնը ներառական է բոլոր կանանց և աղջիկների հանդեպ: Մենք չենք հանդուրժում որևէ հիմքով (ներառյալ՝ գենդերային) խտրականություն:

Leave a Reply

Your email address will not be published.