Աղջիկների* զորեղացման ճամբար 2024

Home / Առանց բաժնի @hy / Աղջիկների* զորեղացման ճամբար 2024
Աղջիկների* զորեղացման ճամբար 2024

Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է «Աղջիկների* զորեղացման ճամբար»: Ճամբարի նպատակն ֆեմինիստական զանազան թեմաներով գիտելիքների տարածումը,  աղջիկների* համար շփման և ինքնազարգացման ապահով միջավայրի ստեղծումը։ Ճամբարի 3 օրերը հագեցած են լինելու հավաստի ինֆորմացիայով, թեմատիկ խաղերով և արվեստով:

Ճամբարի ընթացքում դասընթացների և քննարկումների միջոցով անդրադառնալու ենք հետևյալ թեմաներին․

  • Ֆեմինիզմ,
  • Մարմնի դրական ընկալում,
  • Ինքնախնամք և հոգեկան բարօրություն,
  • Առաջնորդություն և հավասար մասնակցություն,
  • Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ,
  • Ֆեմինիստական ակտիվիզմ և նածաձեռնություններ:

Ճամբարին կարող են դիմել 18-25 տարեկան աղջիկները* և ոչ բինար մարդիկ, որոնք հետաքրքրված են վերոնշյալ թեմաներով: «Աղջիկների* զորեղացման ճամբարը» տեղի կունենա hուլիսի 26-28-ը՝ Երևանից դուրս՝ ապահով միջավայրում (անցկացման վայրի մասին ինֆորմացիան կփոխանցենք վերջնական ընտրված մասնակիցներին):

Մասնակիցները կընտրվեն ըստ լրացված հայտադիմումի: Տեղերը սահմանափակ են, հետևաբար, նախապատվություն կտրվի առավել  լավ ներկայացված հայտերին: Պատասխան նամակ կուղարկվի մինչև հուլիսի 12-ը՝ միայն նրանց, ովքեր կընտրվեն որպես ճամբարի մասնակից: 

Դիմելու վերջնաժամկետը hուլիսի 10-ն է: Դիմելու համար անցեք հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էլ․ հասցե –  nairie@womenofarmenia.org
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/
Հեռ․ – +374 94 56 56 26  

*Կանանց ռեսուրսային կենտրոնը ներառական է բոլոր կանանց և աղջիկների հանդեպ: Մենք չենք հանդուրժում որևէ հիմքով (ներառյալ՝ գենդերային) խտրականություն:

Leave a Reply

Your email address will not be published.