Դասընթացներ ԿՌԿ-ում. Մարմնի դրական ընկալում և կիբերապահովություն

Հունիս ամսվա մեջ կունենանք ևս երկու թեմատիկ դասընթաց:

Հունիսի 17-ին և 18-ին տեղի կունենա Կիբերապահովություն թեմայով դասընթաց, որի նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել աղջիկների նկատմամբ առցանց բռնության մասինիրազեկվածությունը և խթանել անվտանգ և պատասխանատու առցանց վարքագիծը: 

Դասընթացից հետո մասնակիցները.

✅Կսկսեն ուշադրություն դարձնել կանանց/աղջիկների նկատմամբ առցանց բռնության
նախանշաններին,
✅Կհասկանան կանանց/աղջիկների նկատմամբ առցանց բռնության հուզական ազդեցությունը և
հնարավոր այլ հետևանքները, որոնց ենթարկվում է ոչ միայն թիրախավորված անձը, այլև
ներգրավված յուրաքանչյուր ոք,
✅Կիմանան, թե ինչպես կանխել կանանց/աղջիկների նկատմամբ առցանց բռնությունը,
✅Կսովորեն իրավիճակին համապատասխան վարք դրսևորել, կլինեն ապրումակցող և աջակցող թե՛ իրենք իրենց հանդեպ, թե՛ մեկ ուրիշի, ով ենթարվում է առցանց բռնության:

Իսկ հունիսի 20-ին ու 21-ին տեղի կունենա դասընթաց՝ նվիրված մարմնի դրական ընկալմանը: Դասընթացի նպատակն է մասնակիցներին տալ անհրաժեշտ տեղեկություն՝ հասկանալու այնպիսի խնդիրների հիմնապատճառները, ինչպիսիք են բոդիշեյմինգը և հասարակության մեջ երիտասարդ աղջիկների ու կանանց հանդեպ առկա քննադատությունը, և ուղղորդել նրանց խնդիրների լուծման համար քայլեր ձեռնարկելու։

Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները․

✅Բոդիշեյմինգը և դրա սոցիալ-մշակութային արմատները,

✅Մարմնի դրական ընկալումը (body positivity) որպես բոդիշեյմինգի դեմ հնարավոր պայքար,

✅Հասարակության մեջ երիտասարդ աղջիկների ու կանանց հանդեպ տարածված քննադատությունը:

Երկու դասընթացները կվարի Շուշան Հովհաննիսյանը, որը հմտացած է գենդերային հավասարության, ֆեմինիզմի, բուլլինգի կանխարգելման, դրական մասկուլինության և նմանատիպ թեմաներում: 

Դասընթացը նախատեսված է 18-30տ․ անձանց համար (անչափահասների դեպքում` ծնողի գրավոր համաձայնությամբ): Մասնակցելու համար լրացրեք այս ձևաթուղթը: Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 10:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հոկտեմբերի 24-26-ը

Գենդերային բռնության դեպքերի արդյունավետ վարման իրավականշրջանակը․ սկզբունքներ, մարտահրավերներ և մոտեցումներ | անվճար դասընթաց

Ներառական և արդարության վրա հիմնված խաղաղության կոչ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.