Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց (փետրվարի 16-18)

Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝
 •մարդու իրավունքներ
 •ֆեմինիզմ
 •գենդեր
 •գենդերային բռնություն
 •սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
 •կանայք, խաղաղաշինություն և անվտանգություն:

Դասընթացն անվճար է, և բոլոր հանդիպումներին մասնակցելուց հետո տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես կզարգացնեն իրենց գաղափարները և մենթորների ու Կանանց ռեսուրսային կենտրոնի դրամաշնորհային աջակցությամբ կիրականացնեն այդ ֆեմինիստական ծրագրերը: Դասընթացին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձինք:

Մասնակցելու համար հարկավոր է լրացնել հետևյալ ձևաթուղթը:

Հանդիպումները տեղի կունենան փետրվարի 16-18-ը, ժամերը՝ 10:00-18:00: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է:

Դիմելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է:
Մինչև փետրվարի 10-ը կապ կհաստատվի միայն այն դիմորդների հետ, ովքեր կընտրվեն դասընթացին մասնակցելու համար:

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/ 
Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org
Հեռ․ – +374 94 56 56 26    

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հոկտեմբերի 24-26-ը

Գենդերային բռնության դեպքերի արդյունավետ վարման իրավականշրջանակը․ սկզբունքներ, մարտահրավերներ և մոտեցումներ | անվճար դասընթաց

Ներառական և արդարության վրա հիմնված խաղաղության կոչ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.