Հոգեբանի աշխատանքի հնարավորություն ԿՌԿ-ում

Պաշտոնը՝ Հոգեբան
Աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ (ճկուն գրաֆիկ)
Աշխատանքի սկիզբը՝ Մարտի 1,2022
Վայրը՝ Ք․ Երևան
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար
Հոգեբանի պարտականություններն են՝
• Անհատական հոգեբանական խորհրդատվության իրականացում կանանց և դեռահաս աղջիկների համար,
• Անձնային աճի խմբերի վարում,
• Ուսուցողական դասընթացների, թեմատիկ սեմինարների իրականացում,
• Տեղեկատվական թերթիկների պատրաստում,
• Ծրագրերի և նախագծերի պատշաճ իրականացում թիմի հետ համատեղ

Հոգեբանին ներկայացվող պահանջներն ու որակավորումներն են՝
• Բարձրագույն կրթություն (հոգեբանի որակավորում),
• Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
• Անհատական և խմբային հանդիպումներ իրականացնելու, խորհրդատվություն տրամադրելու կարողություն,
• Ծրագրի շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու, թիմում աշխատելու կարողություն,
• Դեռահաս աղջիկների, կանանց և խոցելի խմբերի հետ աշխատելու և շփվելու կարողություն,
• Աշխատանքում գենդերազգայունության ցուցաբերում,
• Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն՝ բանավոր և գրավոր,
• Հաղորդակցման և միջանձնային հմտություններ:
• Նվիրվածություն կանանց իրավունքների ոլորտում աշխատելիս, գաղտնիության և ոչ խտրական վերաբերմունքի պահպանում:

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:

Ինչպե՞ս դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը՝ հայերեն լեզվով anush@womenofarmenia.org էլ․ հասցեին ՝ առարկայի մեջ նշելով «Հոգեբան» բառը: Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:

Կազմակերպության մասին
Կանանց ռեսուրսային կենտրոնը հիմնադրվել է 2003 թ-ին և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը, հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը: ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային և օրենսդրական դաշտերի վրա:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հոկտեմբերի 24-26-ը

Գենդերային բռնության դեպքերի արդյունավետ վարման իրավականշրջանակը․ սկզբունքներ, մարտահրավերներ և մոտեցումներ | անվճար դասընթաց

Ներառական և արդարության վրա հիմնված խաղաղության կոչ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.