Տպագրական ծառայությունների մրցույթ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն (այսուհետ՝ պատվիրատու) հրավիրում է հավանական մատակարարների մասնակցելու տպագրական ծառայությունների մատուցման մրցույթին:

Տպագրական ծառայությունների մատուցման շրջանակներում ընտրված կազմակերպությունը պարտավորվում է իրականացնել՝

  • պատվիրատուի կողմից տրամադրված զեկույցի էջադրում,
  • պատվիրատուի կողմից տրամադրված զեկույցի գունավոր դիզայն,
  • զեկույցի ընդհանուր էջերից 30-ը կպահանջի գունավոր տպագրություն,
  • տպագրում՝ 500 օրինակ A4 չափի:  

Զեկույցի ընդհանուր ծավալն է շուրջ 200 էջ (A4 Word format)՝ առանց էջադրման:

Ծառայությունների մատուցման սկիզբ՝ 15 դեկտեմբեր

Ծառայությունների մատուցման ավարտ՝ 31 հունվար

Դիմելու կարգը՝

  • Հայտարարությանը կից գնային առաջարկի ձևանմուշը ներկայացնել ՝ լրացված, ստորագրված և կնքված կազմակերպության կողմից:

Հաշվարկն իրականացնել առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ):

Մատակարարի կողմից գնառաջարկի թղթային տարբերակը պետք է ներկայացվի «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ՝ Երևան, Բաղրամյան 50գ բնակարան 2 հասցեով, իսկ գնառաջարկի <սկան> տարբերակը՝ anna@womenofarmenia.org էլ․ հասցեին:

Գնառաջարկի ամբողջական փաթեթի ներկայացման վերջնաժամկետն է 03.12.2021թ.-ը, ժամը՝ 11:00: Միայն ամբողջական փաթեթով ներկայացած թեկնածուների հայտերը կդիտարկվեն կազմակերպության կողմից:

Տպագրական ծառայությունները իրականացվում են «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակում:

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հոկտեմբերի 24-26-ը

Գենդերային բռնության դեպքերի արդյունավետ վարման իրավականշրջանակը․ սկզբունքներ, մարտահրավերներ և մոտեցումներ | անվճար դասընթաց

Ներառական և արդարության վրա հիմնված խաղաղության կոչ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.