Սրբագրման և խմբագրման ծառայությունների մրցույթ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն (այսուհետ՝ պատվիրատու) հրավիրում է հավանական մատակարարների, այդ թվում՝ անհատների, մասնակցելու սրբագրման և խմբագրման ծառայությունների մատուցման մրցույթին:

Սրբագրման և խմբագրման ծառայությունների մատուցման շրջանակներում ընտրված մատակարարը պարտավորվում է իրականացնել՝

  • պատվիրատուի կողմից տրամադրված հայերեն լեզվով զեկույցի խմբագրոմ,
  • պատվիրատուի կողմից տրամադրված հայերեն լեզվով զեկույցի սրբագրում,
  • տպագրական կազմակերպության կողմից վերջնական դիզայն ստացած և էջադրված զեկույցի սրբագրում:

Զեկույցի ընդհանուր ծավալն է շուրջ 200 էջ (A4 Word format):

Ծառայությունների մատուցման սկիզբ՝ 5 դեկտեմբեր

Ծառայությունների մատուցման ավարտ՝ 10 հունվար

Դիմելու կարգը՝

  • Ինքնակենսագրության (CV) ներկայացում՝ էլեկտրոնային տարբերակով:
  • Ներկայացնել սույն գնային առաջարկը մեկ էջի համար / 1800 նիշ առանց բացատի/՝ լրացված, ստորագրված և կնքված մատակարարի կողմից:

Հաշվարն իրականացնել առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ), իսկ անհատների դեպքում՝ նեռայալ օրենքով սահմանված հարկերը: 

Հայտարարությանը կից ներկայացված գնային առաջարկի ձևանմուշը պետք է լրացվի, ստորագրվի և կնքվի դիմող կազմակերպության/անհատի կողմից։

Գնառաջարկի թղթային տարբերակը պետք է ներկայացվի «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ՝ Երևան, Բաղրամյան 50գ բնակարան 2  հասցեով, իսկ  <սկան> տարբերակը՝ anna@womenofarmenia.org էլ․ հասցեին:

Գնառաջարկի ամբողջական փաթեթի ներկայացման վերջնաժամկետն է 29.11.2021թ.-ը, ժամը՝ 11:00: Միայն ամբողջական փաթեթով ներկայացած թեկնածուների հայտերը կդիտարկվեն կազմակերպության կողմից:

Սրբագրման և խմբագրման ծառայությունները մատուցվում են «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակում:

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հոկտեմբերի 24-26-ը

Գենդերային բռնության դեպքերի արդյունավետ վարման իրավականշրջանակը․ սկզբունքներ, մարտահրավերներ և մոտեցումներ | անվճար դասընթաց

Ներառական և արդարության վրա հիմնված խաղաղության կոչ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.