Կանանց իրավունքների ադվոկացիա

Կանանց ռեսուրսային կենտրոնի ադվոկացիոն գործունեությունը ենթադրում է՝

  • կանանց տարբեր խմբերին առնչվող պետական քաղաքականությունների, օրենքների, կարգավորումների մշտադիտարկում և առկա խնդիրների բարձրաձայնում, 
  • իրավունքահեն և գենդերազգայուն մոտեցումների կիրառման ադվոկացիա՝ պետական քաղաքականությունների և օրենսդրության մշակման և իրականացման շրջանակներում:

Մեր ադվոկացիոն աշխատանքը հիմնվում է ֆեմինիստական արժեքների և մոտեցումների վրա: Ադվոկացիոն աշխատանքների համար հիմք են ծառայում կանանց տարբեր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող, գյուղաբնակ, ԼԲՏՔ+, եզդի, ընտանեկան և սեռական բռնության ենթարկված կանանց հետ աշխատանքի փորձը և այդ համայնքների կանանց և նրանց հետ աշխատող մասնագետների կողմից բարձրաձայնված խնդիրները:

Մենք իրականացնում ենք ադվոկացիա հետևյալ թեմաների շուրջ՝

  • գենդերային հավասարությունն,
  • գենդերային բռնություն,
  • կին իրավապաշտպանների և սեռական ու վերարտադրողական առողջության ոլորտների օրենսդրության և պետական քաղաքականության խնդիրների վերհանում և սոցիալական փոփոխություններին միտված միջոցառումների իրականացում՝ որոշում կայացնողների մակարդակում:

Մեր ադվոկացիոն աշխատանքն ընդգրկում է ազգային և միջազգային մակարդակները:

Ազգային մակարդակում կազմակերպությունն իրականացնում է ադվոկացիա՝ միտված ներպետական օրենսդրության և քաղաքականության գենդերազգայունության և իրավունքահենության ապահովմանը, որը կծառայի տարբեր խմբերի կանանց պաշտպանությանը գենդերային խտրականությունից, ինչպես նաև կերաշխավորի արժանապատիվ աշխատանքի ու վարձատրության, բռնությունից և ոտնձգություններից զերծ, որակյալ կրթության, հասանելի առողջապահության իրավունքների իրացումն առօրյա կյանքում: 

Միջազգային մակարդակում կազմակերպությունն իրականացնում է՝

  • ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին և հատուկ զեկուցողներին ստվերային զեկույցների մշակում և ջատագովություն,
  • ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների կողմից պետությանն արված առաջարկների ադվոկացիա ազգային մակարդակում,
  • Միջազգային այլ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Եվրոպական միությունում, կանանց իրավունքների ադվոկացիա:

Միջազգային մակարդակում ադվոկացիան օգնում է մեզ ազդեցություն ունենալ որոշումներ կայացնողների վրա՝ ազգային մակարդակում:

Ուղղություններ

Անդամակցություն

 

 

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հոկտեմբերի 24-26-ը

Գենդերային բռնության դեպքերի արդյունավետ վարման իրավականշրջանակը․ սկզբունքներ, մարտահրավերներ և մոտեցումներ | անվճար դասընթաց

Ներառական և արդարության վրա հիմնված խաղաղության կոչ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.