«Կանանց ռեսուրսային կենտրոնը» (այսուհետ՝ ԿՌԿ) հիմնադրվել է 2003թ. և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Կենտրոնը հիմնվել է ֆեմինիստական արժեհամակարգի վրա և նպատակ ունի խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը, հավասար հնարավորությունների ստեղծումը և կանանց մասնակցության բարձրացումը հանրային, քաղաքական ու սոցիալական կյանքում:
ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազմակերպություն է, որի տեսլականն է՝
Կանանց նկատմամբ խտրականության ու բռնության մշակութային և համակարգային դրսևորումների բացահայտում և դրանց նվազեցման ուղղությամբ աշխատանք։
Տարբեր համայնքներին և խոցելի խմբերին պատկանող կանանց ու աղջիկների հզորացում և կայուն աջակցություն։
Ֆեմինիստական գաղափարախոսության տարածում և կանանց համախմբված պայքարի խթանում՝ ընդդեմ հայրիշխանական համակարգի ստեղծած անհավասարությունների
ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային և օրենսդրական դաշտերի վրա:
Մենք ստեղծում ենք ֆեմինիստական անվտանգ տարածքներ, որտեղ կանայք ու աղջիկները կարող են արտահայտել իրենց, ստանալ աջակցություն, սովորել և վերագտնել իրենց ուժը։
Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։