Շուշիի կենտրոն

2007թ-ի փետրվարից Շուշիում, Լեռնային Ղարաբաղ, գործում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղարաբաղյան մասնաճյուղը: Ինչպես հայաստանյան, այնպես էլ ղարաբաղյան մասնաճյուղում իրականացվում են կանանց իրավունքների պաշպանությանն ու հզորացմանն ուղղված դասընթացներ: Կենտրոնի կարևորագույն առաքելություններից մեկն է համարվում խաղաղաշինական գործունեությունը:

Կենտրոնի շրջանակներում իրականացվում են հետևյալ դասընթացները.

  • «Պատրաստե՛նք միասին» խոհարարական հանդիպումներ
  • Սեռական և վերարտադրողական դաստիարակությանն ուղղված թեմատիկ հանդիպումներ
  • Կանանց իրավունքների մասին իրազեկման դասընթացներ
  • Այցեր ԼՂ տարբեր շրջաններ
  • Հոգեբանական դասընթացներ