Սույն հետազոտությունը գրվել է՝ հիմնվելով ֆեմինիստական և պրոչոյս արժեքների վրա: Հետազոտության նպատակն է տեղայնացնել հայ կանանց վերարտադրողական իրավունքներն ու առողջությունը ավելի մեծ՝ պետական ու քաղաքական շահերի համատեքստում, տեսնել, թե ինչպես են հայ կանայք և նրանց մարմինները քաղաքականացվել և ծառայել հանուն ավելի բարձր շահ համարվող հայրենիքի և պետության տարբեր ժամանակաշրջաններում և սոցիալ-տնտեսական տարբեր քաղաքականություններ վարող իշխանությունների կողմից: