ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Մեծարգո պարոն վարչապետ, Մենք՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ խոր մտահոգությամբ՝ կապված ՀՀ կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի հետագա ճակատագրի հետ։ Ինչպես հայտնի է, 2024 թվականի փետրվարին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակեց...
Upcoming Events
Խմբային հոգեբանական հանդիպումներ կանանց և աղջիկների համար ԿՌԿ ֆեմտարածքում
Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է անձնային աճի խմբային հանդիպումներ՝ նախատեսված 18տ բարձր կանանց ու աղջիկների համար։ Իրականացվելու է 8 հաջորդական հանդիպում, շաբաթական երկու անգամ, 2 ժամ տևողությամբ, յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ, ժամը՝ 18։00- 20։00։ Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 17: Խմբային հանդիպումներն ուղղված են․ ✅ ինքնաճանաչմանը, ինքնաընդունմանը, ✅ անձնային սահմաններին և հարաբերությունների վերակառուցմանը (միջանձնային, ներանձնային), ✅ ինքնախնամքին և անձի բարեկեցությանը, ✅ հուզական ինքնակարգավորման...
Ենթադրամաշնորհային ծրագրերի բաց կանչ
Կանանց ռեսուրսային կենտրոնը Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում հայտարարում է կանանց կազմակերպությունների և մարգինալացված համայնքները ներկայացնող (ԼԲՏՔ+, եզդի կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք և այլ խմբեր) ՔՀԿ-ների համար կարճաժամկետ ենթադրամաշնորհային ծրագրերի բաց կանչ: Այս դրամաշնորհն ուղղված է շահերի պաշտպանության/ադվոկացիայի նախաձեռնություններին՝ ներառյալ արշավների, փոքր հետազոտությունների և քաղաքականություն մշակողների հետ ցանցային միջոցառումների իրականացմանը: Դրանք պետք է լինեն հետևյալ...
Մարտի 8. հայկական ֆեմինիզմի պատմությունը
իհարկե, սա հայկական ֆեմինիզմի ամբողջական պատմությունը չէ. մենք առանձնացրել ենք որոշ կարևոր թվականներ ու իրադարձություններ
Դարձի՛ր կամավոր Կանանց ռեսուրսային կենտրոնում
Կամավորությամբ, ակտիվիզմով, կանանց կարիքներով, հիմնախնդիրներով ու իրավունքներով հետաքրքրված բոլոր անձինք կարող են միանալ Կանանց ռեսուրսային կենտրոնին: Կամավորները միշտ շատ կարևոր դեր են ունեցել կենտրոնի գործունեության մեջ, նախաձեռնել ու մաս են կազմել իրականացվող ծրագրերին: Դու նույնպես կարող ես միանալ ԿՌԿ-ի կամավորների ֆեմինիստական թիմին: ԿՌԿ-ում կամավորելով՝ կարող ես փորձ ձեռք բերել՝ աշխատելով կենտրոնի տարբեր բաժիններում, այն է՝...
Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | մարտի 21-23-ը
Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է Կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝✅ մարդու իրավունքներ✅ ֆեմինիզմ✅ գենդեր✅ գենդերային բռնություն✅ սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք✅ կանայք, խաղաղաշինություն և անվտանգություն: Դասընթացն ԱՆՎՃԱՐ է, և բոլոր հանդիպումներին մասնակցելու դեպքում տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես...
Կանայք և հասարակական տրանսպորտի թանկացումները. խորացող անհավասարություններ | Հայտարարություն
Կանանց ռեսուրսային կենտրոնը, որպես ֆեմինիստական կազմակերպություն, հայտնում է իր անհամաձայնությունը Երևանի քաղաքապետարանի՝ հանրային տրանսպորտի գնի բարձրացման որոշմանը: Չնայած քաղաքապետ Ավինյանը վերջերս հայտարարեց նոր գնային համակարգ՝ հանրային տրանսպորտի 1 տոմսի արժեքը սահմանելով 150 դրամ (միևնույն ժամանակ պահպանելով միասնական տոմսային համակարգի փաթեթները), այս փոփոխությունը չի արդարացնում հասարակական տրանսպորտի գնի 50% բարձրացումը: Հասանելի հանրային տրանսպորտը մարդկանց ամենատարրական կարիքներին...
Անվճար դասընթացներ կանանց համար
Կանանց ռեսուրսային կենտրոնը Շուշան Հովհաննիսյանի հետ միասին կազմակերպում է երկու անվճար դասընթաց: Տոքսիկ զույգային հարաբերություններ Փետրվարի 24-ին և 25-ին,16:00-18:00 Կարող են մասնակցել 18+ կանայք: Դասընթացի շնորհիվ մասնակիցները․ 1. կծանոթանան տոքսիկ հարաբերությունների նախանշաններին և կսովորեն՝ ինչպես ժամանակին խուսափել մանիպուլյատիվ կամ վերահսկող վարքագծից, 2. կսովերեն խուսափել այն տարածված սխալներից, որոնք շատերը հաճախ թույլ են տալիս բարդ կամ...
ԿՌԿ կիսամյակային ամփոփաթերթ հունվար-օգոստոս, 2024
Ֆեմինիստական ակտիվիստական տարածք 2024թ․ հունվար-հուլիս ամիսների ընթացքում Կանանց ռեսուրսային կենտրոնի ֆեմինիստական ապահով տարածք է այցելել 253 անձ՝ տարբեր միջոցառումների մասնակցելու և կենտրոնի տրամադրած ծառայություններից օգտվելու համար: Փետրվարի 16-18-ը և հունիսի 14-16-ը ԿՌԿ-ն իրականացրեց ամենամյա «Կանանց իրավունքների եռօրյա» դասընթացները: Առաջին դասընթացին մասնակցեց 23 անձ, իսկ երկրորդին՝ 24: Դասընթացների արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան ֆեմինիստական ենթադրամաշնորհային նախագծեր իրականացնելու: Առաջին դասընթացի արդյունքում իրականացվել են 4...
Արտ-ակտիվիստական աշխատարան Մարտունիում
Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է արտ-ակտիվիստական աշխատարան Մարտունիում: Այն տեղի կունենա հուլիսի 13-ին՝ 12:00-18:00-ն (անցկացման վայրի մասին տեղեկություն կփոխանցենք միայն ընտրված մասնակիցներին): Աշխատարանի ընթացքում խոսելու ենք ֆեմինիզմի և արվեստի միջոցով ակտիվիզմի մասին, ապա միասին զարգացնենք մեր արտ-ակտիվիստական գաղափարները և իրականացնենք դրանք՝ գրաֆիտիներ, կոլաժներ, ֆոտոպատմություններ, զիներ և այլն։ Աշխատարանին կարող են դիմել 16-25 տարեկան աղջիկները և կանայք Գեղարքունիքի մարզից: Մարտունի քաղաքից դուրս, բայց...