«Աղջիկները խոսում են» երկամսյա ծրագիրը նախատեսված է 13-ից 19 տարեկան աղջիկների համար։ Ծրագրի նպատակն է աղջիկների զորեղացումը, շփման և ինքնազարգացման համար ապահով միջավայրի ստեղծումը։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան կիսվելու իրենց գիտելիքներով, քննարկելու հասարակությունում երիտասարդ աղջիկների դերը, խնդիրները, նպատակներն ու ձգտումները։ Քննարկումներն ուղղված կլինեն մասնակիցների մոտ բարձր ինքնագնահատականի և առաջնորդության հմտությունների ձևավորմանը։ Ծրագիրը բաղկացած է...
Upcoming Events
Բաց նամակ ՀՀ վարչապետին` 26 հասարակական կազմակերպությունից
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Մեծարգո պարոն վարչապետ, Մենք՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ խոր մտահոգությամբ՝ կապված ՀՀ կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի հետագա ճակատագրի հետ։ Ինչպես հայտնի է, 2024 թվականի փետրվարին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակեց...
Խմբային հոգեբանական հանդիպումներ կանանց և աղջիկների համար ԿՌԿ ֆեմտարածքում
Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է անձնային աճի խմբային հանդիպումներ՝ նախատեսված 18տ բարձր կանանց ու աղջիկների համար։ Իրականացվելու է 8 հաջորդական հանդիպում, շաբաթական երկու անգամ, 2 ժամ տևողությամբ, յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ, ժամը՝ 18։00- 20։00։ Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 17: Խմբային հանդիպումներն ուղղված են․ ✅ ինքնաճանաչմանը, ինքնաընդունմանը, ✅ անձնային սահմաններին և հարաբերությունների վերակառուցմանը (միջանձնային, ներանձնային), ✅ ինքնախնամքին և անձի բարեկեցությանը, ✅ հուզական ինքնակարգավորման...
ԿՌԿ վարքագծի կանոններ և սեռական շահագործումից և չարաշահումից պաշտպանության քաղաքականություն
1. ԿՌԿ վարքագծի կանոններ 2. ԿՌԿ սեռական շահագործումից և չարաշահումից պաշտպանության քաղաքականություն
Ենթադրամաշնորհային ծրագրերի բաց կանչ
Կանանց ռեսուրսային կենտրոնը Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում հայտարարում է կանանց կազմակերպությունների և մարգինալացված համայնքները ներկայացնող (ԼԲՏՔ+, եզդի կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք և այլ խմբեր) ՔՀԿ-ների համար կարճաժամկետ ենթադրամաշնորհային ծրագրերի բաց կանչ: Այս դրամաշնորհն ուղղված է շահերի պաշտպանության/ադվոկացիայի նախաձեռնություններին՝ ներառյալ արշավների, փոքր հետազոտությունների և քաղաքականություն մշակողների հետ ցանցային միջոցառումների իրականացմանը: Դրանք պետք է լինեն հետևյալ...
Մարտի 8. հայկական ֆեմինիզմի պատմությունը
իհարկե, սա հայկական ֆեմինիզմի ամբողջական պատմությունը չէ. մենք առանձնացրել ենք որոշ կարևոր թվականներ ու իրադարձություններ
Դարձի՛ր կամավոր Կանանց ռեսուրսային կենտրոնում
Կամավորությամբ, ակտիվիզմով, կանանց կարիքներով, հիմնախնդիրներով ու իրավունքներով հետաքրքրված բոլոր անձինք կարող են միանալ Կանանց ռեսուրսային կենտրոնին: Կամավորները միշտ շատ կարևոր դեր են ունեցել կենտրոնի գործունեության մեջ, նախաձեռնել ու մաս են կազմել իրականացվող ծրագրերին: Դու նույնպես կարող ես միանալ ԿՌԿ-ի կամավորների ֆեմինիստական թիմին: ԿՌԿ-ում կամավորելով՝ կարող ես փորձ ձեռք բերել՝ աշխատելով կենտրոնի տարբեր բաժիններում, այն է՝...
7 տարվա ուշացած արդարադատություն. համակարգը ձախողում է Լարա Ահարոնեանի և բոլոր կին իրավապաշտպանների պայքարը
Օրերս ստացանք հերթական հիասթափեցնող հաստատումն առ այն, թե որքան խորն են մեր դատական համակարգի խնդիրները։ Յոթ տարի շարունակ իրավապաշտպան, ԿՌԿ համահիմնադիր Լարա Ահարոնեանը փորձում է առաջին ատյանի դատարանում պաշտպանել իր իրավունքները մի անձի կեղծ ու չարամիտ զրպարտանքից, ով մեղադրել էր Ահարոնեանին «երեխաներին պղծելու» և «մանկապղծություն տարածելու» մեջ. սրանք հաճախակի կիրառվող հարձակումներ են գենդերային հավասարության և...
Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | մարտի 21-23-ը
Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է Կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝✅ մարդու իրավունքներ✅ ֆեմինիզմ✅ գենդեր✅ գենդերային բռնություն✅ սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք✅ կանայք, խաղաղաշինություն և անվտանգություն: Դասընթացն ԱՆՎՃԱՐ է, և բոլոր հանդիպումներին մասնակցելու դեպքում տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես...
Կանայք և հասարակական տրանսպորտի թանկացումները. խորացող անհավասարություններ | Հայտարարություն
Կանանց ռեսուրսային կենտրոնը, որպես ֆեմինիստական կազմակերպություն, հայտնում է իր անհամաձայնությունը Երևանի քաղաքապետարանի՝ հանրային տրանսպորտի գնի բարձրացման որոշմանը: Չնայած քաղաքապետ Ավինյանը վերջերս հայտարարեց նոր գնային համակարգ՝ հանրային տրանսպորտի 1 տոմսի արժեքը սահմանելով 150 դրամ (միևնույն ժամանակ պահպանելով միասնական տոմսային համակարգի փաթեթները), այս փոփոխությունը չի արդարացնում հասարակական տրանսպորտի գնի 50% բարձրացումը: Հասանելի հանրային տրանսպորտը մարդկանց ամենատարրական կարիքներին...