Օրերս ստացանք հերթական հիասթափեցնող հաստատումն առ այն, թե որքան խորն են մեր դատական համակարգի խնդիրները։ Յոթ տարի շարունակ իրավապաշտպան, ԿՌԿ համահիմնադիր Լարա Ահարոնեանը փորձում է առաջին ատյանի դատարանում պաշտպանել իր իրավունքները մի անձի կեղծ ու չարամիտ զրպարտանքից, ով մեղադրել էր Ահարոնեանին «երեխաներին պղծելու» և «մանկապղծություն տարածելու» մեջ. սրանք հաճախակի կիրառվող հարձակումներ են գենդերային հավասարության և...