Ժամանակակից աշխարհում կլիմայական փոփոխությունները հասել են այնպիսի մասշտաբների, որ այլևս հնարավոր չէ դրանք անտեսել։ Այսքան բարձր ինտենսիվությամբ և խորությամբ ճգնաժամեր նախկինում չեն արձանագրվել։ Այս համատեքստում պատահական չէ, որ հենց կապիտալիստական համակարգում է ծագում և սրվում կլիմայական ճգնաժամը։ Սակայն այս ճգնաժամը մեկուսացված չէ, այն խորը կապ ունի այլ ճնշող համակարգերի հետ, ինչպիսիք են սեքսիզմը, ռասիզմը, գաղութատիրությունը...