Կամավորությամբ, ակտիվիզմով, կանանց կարիքներով, հիմնախնդիրներով ու իրավունքներով հետաքրքրված բոլոր անձինք կարող են միանալ Կանանց ռեսուրսային կենտրոնին: Կամավորները միշտ շատ կարևոր դեր են ունեցել կենտրոնի գործունեության մեջ, նախաձեռնել ու մաս են կազմել իրականացվող ծրագրերին: Դու նույնպես կարող ես միանալ ԿՌԿ-ի կամավորների ֆեմինիստական թիմին: ԿՌԿ-ում կամավորելով՝ կարող ես փորձ ձեռք բերել՝ աշխատելով կենտրոնի տարբեր բաժիններում, այն է՝...
Upcoming Events
Արտ-ակտիվիստական աշխատարան Մարտունիում
Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է արտ-ակտիվիստական աշխատարան Մարտունիում: Այն տեղի կունենա հուլիսի 13-ին՝ 12:00-18:00-ն (անցկացման վայրի մասին տեղեկություն կփոխանցենք միայն ընտրված մասնակիցներին): Աշխատարանի ընթացքում խոսելու ենք ֆեմինիզմի և արվեստի միջոցով ակտիվիզմի մասին, ապա միասին զարգացնենք մեր արտ-ակտիվիստական գաղափարները և իրականացնենք դրանք՝ գրաֆիտիներ, կոլաժներ, ֆոտոպատմություններ, զիներ և այլն։ Աշխատարանին կարող են դիմել 16-25 տարեկան աղջիկները և կանայք Գեղարքունիքի մարզից: Մարտունի քաղաքից դուրս, բայց...
Աղջիկների* զորեղացման ճամբար 2024
Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է «Աղջիկների* զորեղացման ճամբար»: Ճամբարի նպատակն ֆեմինիստական զանազան թեմաներով գիտելիքների տարածումը, աղջիկների* համար շփման և ինքնազարգացման ապահով միջավայրի ստեղծումը։ Ճամբարի 3 օրերը հագեցած են լինելու հավաստի ինֆորմացիայով, թեմատիկ խաղերով և արվեստով: Ճամբարի ընթացքում դասընթացների և քննարկումների միջոցով անդրադառնալու ենք հետևյալ թեմաներին․ Ճամբարին կարող են դիմել 18-25 տարեկան աղջիկները* և ոչ բինար մարդիկ, որոնք...