Ծրագրի շրջանակներում գործում է անհատական մասնագիտական խորհրդատվություն այն կանանց համար, ովքեր տարբեր հարցեր ունեն սեռականության տարբեր թեմաների շուրջ: Խորհրդատվությունն իրականացվում է ինչպես առերես, այնպես էլ առցանց տարբերակներով՝ պահպանելով գաղտնիությունը: Անհրաժեշտության դեպքում կանայք կարող են ուղղորդվել վստահելի բուժհաստատություններ մեր մասնագետների ուղեկցությամբ: Անհատական խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 094-56-57-21 հեռախոսահամարով:
Category: Առանց բաժնի @hy
Ռադիո
Կանանց Ձայն ռադիոալիքը իր գործունեությունը սկսել է 2015թ.: Առաքելությունն է բարձրացնել կանանց ձայնը Հայաստանում, հասարակությանը տեղեկացնել կանանց իրավունքների, խնդիրների և դերի մասին: Իրականացնում է հարցազրույցներ, որոնց նպատակն է ունկնդիրներին ծանոթացնել հայ և միջազգային կանանց կազմակերպությունների գործունեությանը, ծրագրերին, նպատակներին և տեսլականին: Իրականացնում է մեկնաբանություններ ոլորտին վերաբերող բոլոր ակցիաների ու միջոցառումների մասին: Իրականացնում է «Հայ Կանանց Հետքերով»...
Շուհել
«Շուհել» ստեղծագործ կանանց խումբը ստեղծվել է 2017թ․-ին: Շուհել խմբի կանայք, մասնակցելով «Կանանց տնտեսական զորեղացման» ծրագրին, որոշեցին հիմնել իրենց սոցիալական ձեռնարկատիրությունը: Կանայք, չունենալով մասնագիտական կրթություն, չտիրապետելով ոչ մի արհեստի, սկսել են պայքարել հանուն իրենց և իրենց երեխաների ներկայի և ապագայի: «Շուհել» խումբը բաց է 40 տարեկանից բարձր կանանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց ձեռագործության հմտությունները,...
Անդամակցություն
Կանանց ռեսուրսային կենտրոնն անդամակցում է՝ Պետական կառույցներ Արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդին, Առողջապահության նախարարությանը կից հասարակական խորհրդին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից հասարակական խորհրդին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից հասարակական խորհրդին, Մարդու իրավունքների ռազմավարության համակարգման խորհրդին, Միջազգային և տեղական ցանցեր Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն հարթակին, Հայաստանյան գենդերային թեմատիկ խմբին, Արևելյան գործընկերության Քաղաքացիական...
Ուղղություններ
Կազմակերպության ադվոկացիոն թիմի աշխատանքները ներառում են․ Իրականացնել ուսումնասիրություններ, հետազոտություններ, իրավական վերլուծություններ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում; Ներկայացնել դրանք որոշում կայացնողներին՝ ոլորտում մշակվող և իրականացվող քաղաքականություններն ու օրենքներն առավել գենդերազգայուն դարձնելու նպատակով: Ազդել ներպետական օրենքների ու որոշումներ վրա ռազմավարական դատավարության միջոցով: Աշխատել կանանց տարբեր խմբերի հետ և մասնակից դարձնել նրանց ադվոկացիոն աշխատանքներին: Ներկայացնել կանանց իրավունքների իրացումը ՀՀ-ում...
Կամավորություն
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն շատ է կարևորում կամավորների դերը իր գործունեության մեջ: Մեզ մոտ կարող են կամավորություն իրականացնել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային կամավորները: Ինչո՞ւ և ինչպե՞ս կամավորել ԿՌԿ-ում Կանանց ռեսուրսային կենտրոնում կամավորելով՝ դուք հնարավորություն եք ստանում մասնակցելու կենտրոնում իրականացվող ծրագրերին, ունենալու ձեր ներդրումը Հայաստանում ֆեմինիստական շարժման և կանանց հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործողություններում: ԿՌԿ կամավորները...
Ապահով տարածք
Ապահով տարածքը բաց է բոլորի համար, ովքեր կարիք ունի տեղեկատվության, աջակցության և խորհրդատվության: Մեր մասնագետները լսում են յուրաքանչյուր այցելուի, գնահատում կարիքները, տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ուղղորդում դեպի համապատասխան կազմակերպություններ և մասնագետներ։ Մենք բաց ենք երկուշաբթիից շաբաթ՝ բացի չորեքշաբթի օրերից, ժամը 14:00-ից 19:00: Այն ազատ է աշխատելու, սովորելու, մեր գրադարանից օգտվելու և աշխատակիցների...
Աղջիկները խոսում են
«Աղջիկները խոսում են» երկամսյա ծրագիրը նախատեսված է 14-ից 18 տարեկան դեռահաս աղջիկների համար։ Ծրագրի նպատակն է դեռահաս աղջիկների զորեղացումը, շփման և ինքնազարգացման համար ապահով տարածքի ստեղծումը։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում կիսվելու իրենց գիտելիքներով, քննարկելու հասարակությունում երիտասարդ աղջիկների դերը, խնդիրները, նպատակներն ու ձգտումները։ Քննարկումներն ուղղված են մասնիկիցների մոտ բարձր ինքնագնահատականի և առաջնորդության հմտությունների ձևավորմանը։ ...
Կանանց իրավունքների դասընթաց
Կանանց իրավունքների դասընթացը «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի մշտական ծրագրերից է, որն իրականացվում է տարին 3 անգամ: Դասընթացի նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը կանանց հիմնախնդիրների և իրավունքների վերաբերյալ: Կանանց իրավունքների դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝ Մարդու իրավունքներ Գենդեր Գենդերային հիմքով բռնություն Ֆեմինիզմ Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգ Դասընթացն անվճար է...