Արցախյան վերջին պատերազմը շատ մարդկանց ստիպեց թողնել իրենց բնականոն կյանքը և ապաստարան գտնել Հայաստանի տարբեր քաղաքներում: Շատերն սկսեցին ծրագրեր ձեռնարկել՝ նրանց օգնելու համար: Կանանց ռեսուրսային կենտրոնը բացառություն չէր: Մենք տարբեր կանանց տրամադրում էինք հումանիտար օգնության փաթեթներ, հագուստ, ինչպես նաև հոգեբանական աջակցություն: Սակայն մեր կազմակերպության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը միշտ եղել է սեռական և վերարտադրողական առողջությունն...
Author: woaadmin (ԿՌԿ / WRC)
Հանրային հաղորդագրություն կանանց իրավունքների պաշտպանության և բռնության դեպքերին արձագանքելու մասին
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի գործունեության նպատակներից է մեր հասարակությունում առավել խոցելի և ոչ արտոնյալ վիճակում գտնվող կանանց իրավունքների պաշտպանությունը և ուղղված չէ քաղաքական և տնտեսական արտոնություններ, իշխանությունը չարաշահող և պաշտպանության տարբեր ռեսուրսներ ունեցող կանանց աջակցություն տրամադրելուն։Արտոնյալ են համարվում այն կանայք, որոնք նպաստում են հայրիշխանության վերարտադրութանը, օժանդակում են դրա գոյատևմանը և իրենց հերթին սեքսիստական շահագործման են...
Աբորտը՝ կնոջ հիմնարար իրավունք
Այսօր Հայաստանում հաճախ քննարկվող տաբու թեմաներից մեկը աբորտն է՝ հղիության արհեստական ընդհատումը։ Աբորտի ընկալումը հասարակության կողմից, իհարկե, լայնաշերտ է, սակայն հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք աբորտի վերաբերյալ տարածում են տարատեսակ կարծրատիպեր և համարում այն մարդասպանություն՝ պնդելով, որ չի կարելի դիմել հղիության արհեստական ընդհատման։ Առավել հաճախ նրանք մոռանում են այն կնոջը, որը կրում է այդ...
Արցախյան պատերազմը և կանանց իրավունքները
Վերջին ամիսներին շահերի պաշտպանության թիմն աշխատում էր «2020թ. Արցախյան պատերազմի և հետպատերազմական շրջանի ազդեցությունը կանանց հիմնարար իրավունքների վրա» ուսումնասիրության վրա: Զեկույցը ներկայացնելում է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ազդեցությունը Արցախում բնակվող և/կամ տեղահանված կանանց վրա։ Զեկույցում ներկայացված է տվյալներ պատերազմական գործողությունների հետևանքով կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի խախտումների, կանանց սեռական և...
Շահերի պաշտպանություն
Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունք ծրագրի շրջանակներում գործում է շահերի պաշտպանության ուղղությունը, որի շրջանակներում իրականացվում է վերարտադրողական իրավունքի ոլորտի օրենսդրական և պետական քաղաքականության խնդիրների վերհանում և սոցիալական փոփոխություններին ուղղված միջոցառումներ՝ վերարտադրողական իրավունքների հիմնահարցերով զբաղվող Ցանցի կողմից, որը ստեղծվել է մեր կազմակերպության ջանքերով: Ցանցի անդամները տարբեր ոլորտներում կանանց վերարտադրողական առողջության և իրավունքի հարցերով զբաղվող իրավապաշտպաններ...
Տեղեկատվական արշավներ
Փետրվար 13-20-ը համարվում է սեռական առողջության տեղեկատվական շաբաթ, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ: Սեպտեմբեր 28-ը համարվում է ապահով և անվտանգ հղիության արհեստական ընդհատման օր, որի շրջանակներում կազմակերպվում են տեղեկատվական միջոցառումներ և կոնֆերանսներ, որոնք ուղղված են ՀՀ-ում հղիության արհեստական ընդհատման իրավունքի հասանելիությանը: Հոկտեմբեր ամիսը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս, որի շրջանակներում իրականացվում...
Կարողությունների զարգացում և իրազեկման բարձրացում
Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունք ծրագրի շրջանակներում իրականացվում և կազմակերպվում են հետևյալ իրազեկման աշխատանքները՝ 2007 թ-ից սկսած գործում է «Իմ մարմին՝ իմ իրավունք» սեռական առողջության դասընթացը, որի հիմնական նպատակն է բարձրացնել տեղեկությունը սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքի տարբեր թեմաների շուրջ, ինչպես նաև ստեղծել ապահով տարածք կանանց համար սեռականության տարբեր հիմնախնդիրների քննարկման համար: Դասընթացը...
Անհատական խորհրդատվություն
Ծրագրի շրջանակներում գործում է անհատական մասնագիտական խորհրդատվություն այն կանանց համար, ովքեր տարբեր հարցեր ունեն սեռականության տարբեր թեմաների շուրջ: Խորհրդատվությունն իրականացվում է ինչպես առերես, այնպես էլ առցանց տարբերակներով՝ պահպանելով գաղտնիությունը: Անհրաժեշտության դեպքում կանայք կարող են ուղղորդվել վստահելի բուժհաստատություններ մեր մասնագետների ուղեկցությամբ: Անհատական խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 094-56-57-21 հեռախոսահամարով:
Ռադիո
Կանանց Ձայն ռադիոալիքը իր գործունեությունը սկսել է 2015թ.: Առաքելությունն է բարձրացնել կանանց ձայնը Հայաստանում, հասարակությանը տեղեկացնել կանանց իրավունքների, խնդիրների և դերի մասին: Իրականացնում է հարցազրույցներ, որոնց նպատակն է ունկնդիրներին ծանոթացնել հայ և միջազգային կանանց կազմակերպությունների գործունեությանը, ծրագրերին, նպատակներին և տեսլականին: Իրականացնում է մեկնաբանություններ ոլորտին վերաբերող բոլոր ակցիաների ու միջոցառումների մասին: Իրականացնում է «Հայ Կանանց Հետքերով»...
Շուհել
«Շուհել» ստեղծագործ կանանց խումբը ստեղծվել է 2017թ․-ին: Շուհել խմբի կանայք, մասնակցելով «Կանանց տնտեսական զորեղացման» ծրագրին, որոշեցին հիմնել իրենց սոցիալական ձեռնարկատիրությունը: Կանայք, չունենալով մասնագիտական կրթություն, չտիրապետելով ոչ մի արհեստի, սկսել են պայքարել հանուն իրենց և իրենց երեխաների ներկայի և ապագայի: «Շուհել» խումբը բաց է 40 տարեկանից բարձր կանանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց ձեռագործության հմտությունները,...