Սիրելի՛ բոլոր,
Կանանց ռեսուրսային կենտրոնը գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակին ընդառաջ հայտարարում է թեմատիկ էսսեների բաց կանչ:
Առաջարկում ենք հետևյալ երեք անվանակարգերը, որոնցից յուրաքանչյուրում ընտրված հեղինակը կստանա 30,000 ՀՀ դրամ (առանց հարկերի).
- Ակտիվիստական – կիսվեք գենդերային բռնության դեմ պայքարի ձեր փորձառությամբ (կարող է լինել փոքրիկ քայլերի մասին)
- Գեղարվեստական – արձակ կամ չափածո գործ՝ գենդերային բռնության թեմայով
- Համոզիչ (persuasive) – փաստահեն տեքստ, որը տրամաբանական արգումենտների միջոցով է անդրադառնում գենդերային բռնությանը կամ գբ-ի դեմ ակտիվիզմի կարևորությանը:
Կարող եք ուղարկել միայն մեկ տեքստ յուրաքանչյուր անվանակարգի համար:
Էսսեները պետք է լինեն հայերեն, 500-700 բառ (բացառությամբ պոեզիայի), Times New Roman կամ Arial տառատեսակով և 12 տառաչափով, word/docs ձևաչափի, ինչպես նաև չպետք է հրապարակված լինեն այլ տպագիր կամ օնլայն հրատարակությունում/ամսագրում/սոց. մեդիայում ևն:
Խնդրում ենք ուղարկել նյութերը womenofarmenia@gmail.com էլ. հասցեին, թեմայի բաժնում նշելով «ԳԲ էսսե», մինչ նոյեմբերի 9-ը (ներառյալ): Կդիտարկվեն միայն տեխնիկական պահանջներին բավարարող նյութերը:
Հաղթող էսսեները կընտրվեն ըստ՝ 1) թեմային համապատասխանության, 2) ստեղծարարության և 3) ֆեմինիստական մոտեցումների կիրառման:
Արդյունքները հայտնի կլինեն մինչ նոյեմբերի 12-ը:
Անվանակարգերում ընտրված էսսեները կհրարապարկվեն մեր կայքում՝ www.womenofarmenia.org և սոց. մեդիայի էջերում:
Սիրով կսպասենք ձեր նյութերին: