Թեմատիկ էսսեների բաց կանչ գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակին ընդառաջ

Սիրելի՛ բոլոր,

Կանանց ռեսուրսային կենտրոնը գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակին ընդառաջ հայտարարում է թեմատիկ էսսեների բաց կանչ:

Առաջարկում ենք հետևյալ երեք անվանակարգերը, որոնցից յուրաքանչյուրում ընտրված հեղինակը կստանա 30,000 ՀՀ դրամ (առանց հարկերի).

  1. Ակտիվիստական – կիսվեք գենդերային բռնության դեմ պայքարի ձեր փորձառությամբ (կարող է լինել փոքրիկ քայլերի մասին)
  2. Գեղարվեստական – արձակ կամ չափածո գործ՝ գենդերային բռնության թեմայով
  3. Համոզիչ (persuasive) – փաստահեն տեքստ, որը տրամաբանական արգումենտների միջոցով է անդրադառնում գենդերային բռնությանը կամ գբ-ի դեմ ակտիվիզմի կարևորությանը:

Կարող եք ուղարկել միայն մեկ տեքստ յուրաքանչյուր անվանակարգի համար:

Էսսեները պետք է լինեն հայերեն, 500-700 բառ (բացառությամբ պոեզիայի), Times New Roman կամ Arial տառատեսակով և 12 տառաչափով, word/docs ձևաչափի, ինչպես նաև չպետք է հրապարակված լինեն այլ տպագիր կամ օնլայն հրատարակությունում/ամսագրում/սոց. մեդիայում ևն: 

Խնդրում ենք ուղարկել նյութերը womenofarmenia@gmail.com էլ. հասցեին, թեմայի բաժնում նշելով «ԳԲ էսսե», մինչ նոյեմբերի 9-ը (ներառյալ): Կդիտարկվեն միայն տեխնիկական պահանջներին բավարարող նյութերը:

Հաղթող էսսեները կընտրվեն ըստ՝ 1) թեմային համապատասխանության, 2) ստեղծարարության և 3) ֆեմինիստական մոտեցումների կիրառման: 

Արդյունքները հայտնի կլինեն մինչ նոյեմբերի 12-ը:

Անվանակարգերում ընտրված էսսեները կհրարապարկվեն մեր կայքում՝ www.womenofarmenia.org և սոց. մեդիայի էջերում:

Սիրով կսպասենք ձեր նյութերին: 

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Դադարե՛ք օգտագործել կին լինելը որպես նվաստացնող օբյեկտ ձեր  քաղաքական հակամարտություններում | հանրային հայտարարություն

Շաքիի ջրվեժի «գենդեր փարթին». կապիտալիզմի և հայրիշխանության դասական խառնուրդ

Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հոկտեմբերի 24-26-ը

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.