Դադարե՛ք օգտագործել կին լինելը որպես նվաստացնող օբյեկտ ձեր  քաղաքական հակամարտություններում | հանրային հայտարարություն

Մենք խստորեն դատապարտում ենք մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արված կնատյաց ​​արտահայտությունները, որոնք ուղղված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կին լինելու նվաստացնող արտահայտություններով: Նման արտահայտությունները խտրական և անընդունելի են:  

Բովանդակալից քաղաքական քննարկումների փոխարեն սեքսիստական ​​և կնատյաց լեզու օգտագործելը վկայում է մարդկային արժանապատվության սկզբունքների նկատմամբ խորը անհարգալից վերաբերմունքի մասին: Կանանց կամ նրանց սեռականությունը որպես վիրավորանքի կամ ծաղրի գործիք օգտագործելը քաղաքական քննադատություն չէ. դա բռնություն է, որը նորմալիզացնում է խտրականությունը և ամրապնդում գենդերային կարծրատիպերը:

Մենք ուզում ենք հիշեցնել պարոն Քոչարյանին, որ բազմիցս նշել ենք, որ կին լինելը և ազատ սեռական կյանք ունենալը ամոթ չէ: Անընդունելի է կին լինելու  և սեռականություն ունենալու փաստը որպես թուլության նշան հումորային ռեմարկով ներկայացնելը:  

Մենք կրկին անգամ կոչ ենք անում բոլոր քաղաքական գործիչներին զերծ մնալ սեքսիստական արտահայտություններից և կենտրոնանալ քաղաքական բովանդակության վրա։ Դադարե՛ք դիտարկել կանանց որպես ստորադաս օբյեկտներ ձեր քաղաքական հակամարտություններում։ 

Հայաստանի ապագան կկառուցվի հավասարության և հարգանքի վրա, այլ ոչ թե հնացած հայրիշխանական նորմերի։

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Թեմատիկ էսսեների բաց կանչ գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակին ընդառաջ

Շաքիի ջրվեժի «գենդեր փարթին». կապիտալիզմի և հայրիշխանության դասական խառնուրդ

Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հոկտեմբերի 24-26-ը

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.