Կանանց ռեսուրսային կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից է ֆեմինիստական ակտիվիզմը։ Ծավալելով ֆեմինիստ ակտիվիստական գործունեություն՝ Կանանց ռեսուրսային կենտրոնը փորձում է նպաստել ֆեմինիստական շարժման ծավալմանը և հայիշխանական համակարգի տապալմանը։ Նպատակ ունենալով բարձրաձայնելու կանանց հիմնախնդիրները և նպաստելու դրանց լուծման գործընթացին՝ ԿՌԿ-ն իրականացնում է մի շարք ակցիաներ, միջոցառումներ, դասընթացներ ու քննարկումներ:
Մեզ համար նաև շատ կարևոր է ապահով տարածքի ստեղծումը: Այն ներառում է ոչ միայն ֆիզիկական տարածքը, որից կարելի է օգտվել սովորելու, աշխատելու, ազատ ժամանակն անցկացնելու համար, այլև այն ապահովությունը, որը կարելի է ստանալ հավասար, աջակցող, կարեկցող և քննադատությունից զերծ միջավայրում:
Մեր ադվոկացիոն աշխատանքը հիմնվում է ֆեմինիստական արժեքների և մոտեցումների վրա: Ադվոկացիոն աշխատանքների համար հիմք են ծառայում կանանց տարբեր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող, գյուղաբնակ, ԼԲՏՔ+, եզդի, ընտանեկան և սեռական բռնության ենթարկված կանանց հետ աշխատանքի փորձը և այդ համայնքների կանանց և նրանց հետ աշխատող մասնագետների կողմից բարձրաձայնված խնդիրները:
Մեր ադվոկացիոն աշխատանքն ընդգրկում է ազգային և միջազգային մակարդակները:
Կանանց ռեսուրսային կենտրոնի ադվոկացիոն գործունեությունը ենթադրում է՝ կանանց տարբեր խմբերի
Կանանց ռեսուրսային կենտրոնի ադվոկացիոն գործունեությունը ենթադրում է՝ կանանց տարբեր խմբերի
Կանանց ռեսուրսային կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից է ֆեմինիստական
Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։