Մեր մասին

Տեսլականը

Կանանց ռեսուրսային կենտրոնը պատկերացնում է Հայաստանն ազատ՝ հայրիշխանական ինստիտուտներից և մոտեցումներից, որտեղ տապալված են բոլոր տեսակի ճնշումները, խտրականությունները և սահմանափակումները, և որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ապրել ազատությամբ, արժանապատվությամբ և հավասարությամբ։

Մեր առաքելությունը

Կանանց ռեսուրսային կենտրոնը առաջնորդում է հավաքական պայքար՝ Հայաստանում հայրիշխանական համակարգերին մարտահրավեր նետելու և փոխակերպելու համար։

Զորեղացման, ադվոկացիայի և համերաշխության միջոցով, մենք՝

  • Աջակցում և ամրապնդում ենք կանանց և դեռահաս աղջիկների բազմազան խմբերին,

  • Բացահայտում, դիմադրում և խաթարում ենք ճնշումների և խտրականության մշակութային, կառուցվածքային և համակարգային ձևերը,

  • Խթանում ենք վարքագծային, սոցիալական և քաղաքական փոխակերպողական փոփոխություններ, որոնք առաջ են մղում գենդերային արդարությունն ու հավասարությունը։

 

Մեր համատեղ պայքարը ներառում է նաև ԼԳԲՏԻՔ+ անձանց, մարգինալացված համայնքներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են արդարության, ներառականության և ազատագրման մեր արժեքները։

Մեր Նպատակները

ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային և օրենսդրական դաշտերի վրա:

Կանանց ռեսուրսային կենտրոնը գործում է 3 հիմնական թեմատիկ ուղղություններով`

Մենք հզորացնում ենք կանանց ներկայությունը

Մենք ստեղծում ենք ֆեմինիստական անվտանգ տարածքներ, որտեղ կանայք ու աղջիկները կարող են արտահայտել իրենց, ստանալ աջակցություն, սովորել և վերագտնել իրենց ուժը։

1 +

Գործունեության 
տարիներ

1

Իրականացված 
ծրագրեր

1 ՀԶՐ

Կանանց և աղջիկների
աջակցություն

Քո աջակցությունը կարող է փոխել մեկի կյանքը

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։