Ֆեմինիստական զորեղացման ճամբար ’26

Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է «Ֆեմինիստական զորեղացման ճամբար ’26»-ը: Ճամբարի նպատակն է ֆեմինիստական զանազան թեմաներով գիտելիքների տարածումը, շփման և ինքնազարգացման ապահով միջավայրի ստեղծումը։

Ճամբարի 3 օրերը հագեցած են լինելու հավաստի տեղեկատվության փոխանցմամբ, թեմատիկ խաղերով և արվեստով:

  • Ճամբարի ընթացքում դասընթացների և քննարկումների միջոցով անդրադառնալու ենք հետևյալ թեմաներին․
  • Ինքս ինձ գտնելը. ինքնակարեկցանք, ուրախություն և մեզ գտնելը (հոգեբանություն+հաճույք+ինքնություն)
  • Ֆեմինիզմը պատմությունների միջոցով․ գրականություն և ընդհանուր փորձառություններ
  • Գենդեր․ սահմաններ, որոնք մենք չենք ընտրել
  • Մեր մարմինների հետ կապը վերագտնելով․ բնություն, հանգիստ և մարմնացում (յոգա, մտահայեցում, մարմնի արժևորում, զգայական վարժանքներ)
  • Արտ ակտիվիզմ․ զգացմունքները դիմադրության վերածելով
  • Ֆեմինիստական ապագա․ համայնք, հավաքական հոգատարություն և հույս

Ճամբարին կարող են դիմել 18-25 տարեկան բոլոր անձինք, որոնք հետաքրքրված են վերոնշյալ թեմաներով: «Ֆեմինիստական զորեղացման ճամբարը» տեղի կունենա հուլիսի 24-26-ը՝ Երևանից դուրս՝ ապահով միջավայրում (անցկացման հյուրանոցի մասին տեղեկություն կփոխանցենք վերջնական ընտրված մասնակիցներին):

Ճամբարն անվճար է, իսկ մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:

Մասնակիցները կընտրվեն ըստ լրացված հայտադիմումի: Տեղերը սահմանափակ են, հետևաբար, նախապատվություն կտրվի առավել լավ ներկայացված հայտերին:

Դիմելու վերջնաժամկետը hուլիսի 17-ն է:
Պատասխան նամակ կուղարկվի մինչև հուլիսի 20-ը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org / armi@womenofarmenia.org
Ինստագրամ – https://www.instagram.com/wrc_armenia/
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/
Հեռ․ – +374 94 56 56 26

*Կանանց ռեսուրսային կենտրոնը ներառական է բոլոր անձանց հանդեպ: Մենք չենք հանդուրժում որևէ հիմքով խտրականություն, այդ թվում՝ սեքսիզմ, կնատյացություն, հոմոֆոբիա և տրանսֆոբիա:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Երկօրյա դասընթաց «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար

Ընդդեմ արցախցիների հանդեպ նախընտրական շրջանում ատելության խոսքի

Կանանց ՔՀԿ-ների միացյալ հայտարարություն՝ կանանց կազմակերպություններին վարկաբեկող և թշնամական դիսկուրսի վերաբերյալ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։