Առցանց դասընթացների շարք ԼՂ-ից տեղահանված սոցիալական աշխատողների համար

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է 5 առցանց դասընթացների շարք՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված սոցիալական աշխատողների համար:

Դասընթացի թեման է «Տրավմա-ինֆորմացված արձագանքը գենդերային բռնության ենթարկված տեղահանված անձանց հետ սոցիալական աշխատանքում»:

Առցանց դասընթացի թեմաները ներառում են՝

  • Ընտանեկան և սեռական բռնության դեպքերի հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները,
  • Տեղահանված կանանց վերարտադրողական կարիքներին արձագանք,
  • Տեղահանված անձանց շրջանում տրավման, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը,
  • Տրավմա-ինֆորմացված արձագանքը սոցիալական աշխատանքում:

Դասընթացն անվճար է, սակայն մասնակցությունը բոլոր 5 հանդիպումներին պարտադիր նախապայման է: Դասընթացը կանցկացվի հունիս-հուլիս ամիսներին ՝ Զում հարթակի միջոցով (ընդհանուր տևողությունը՝ 5 շաբաթ, ամեն շաբաթ մեկ օր՝ 2-3 ժամ):

Դասընթացին պետք է գրանցվել՝ հետևյալ հղումով:

Գրանցման վերջնաժամկետն է մայիսի 21-ը:

**

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանկոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

Coalition to Stop Violence against Women, European Union in Armenia, Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Շրջափակումը տան ներսից. արցախցի կանանց հայացքը

Սոցմեդիա կամավորություն Կանանց ռեսուրսային կենտրոնում

Հայտարարություն Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքի վերաբերյալ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։