Դարձի՛ր կամավոր Կանանց ռեսուրսային կենտրոնում

Կամավորությամբ, ակտիվիզմով, կանանց կարիքներով, հիմնախնդիրներով ու իրավունքներով հետաքրքրված բոլոր անձինք կարող են միանալ Կանանց ռեսուրսային կենտրոնին: 

Կամավորները միշտ շատ կարևոր դեր են ունեցել կենտրոնի գործունեության մեջ, նախաձեռնել ու մաս են կազմել իրականացվող ծրագրերին: Դու նույնպես կարող ես միանալ ԿՌԿ-ի կամավորների ֆեմինիստական թիմին:

ԿՌԿ-ում կամավորելով՝ կարող ես փորձ ձեռք բերել՝ աշխատելով կենտրոնի տարբեր բաժիններում, այն է՝ Ֆեմինիստական ապահով տարածք, Կանանց իրավունքների ադվոկացիա, Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ, Հաղորդակցություն: Վերոնշյալ բաժինների աշխատանքներն ընդգրկում են տարբեր դասընթացներ, արտ ակտիվիզմ, քննարկումներ, հոգեբանական հանդիպումներ, իրավաբանական խորհրդատվություն, շա՜տ արվեստ և այլն): Այս ամենից բացի՝ կարող ես նաև ինքդ նախաձեռնել ու կյանքի կոչել քո գաղափարները:

Դե ինչ, եթե 16+ տարեկան ես և հետաքրքրված ես վերոնշյալով, ուրեմն լրացրու հայտն ու միացիր մեզ:

Հարցերի դեպքում կարող ես գրել volunteer@womenofarmenia.org էլ․ հասցեին կամ զանգահարել 094 56 56 26 հեռախոսահամարով։ 

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց – նոյեմբեր, 2026

Կանանց իրավունքների եռօրյա դասընթաց

Փնտրում ենք իրավաբան՝ ադվոկացիայի թիմում ներգրավվելու համար

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։