«Աղջիկները խոսում են»․ հայտերի ընդունում

«Աղջիկները խոսում են» երկամսյա ծրագիրը նախատեսված է 13-ից 18 տարեկան աղջիկների համար։ Ծրագրի նպատակն է աղջիկների զորեղացումը, շփման և ինքնազարգացման համար ապահով միջավայրի ստեղծումը։ 

Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան կիսվելու իրենց գիտելիքներով, քննարկելու հասարակությունում երիտասարդ աղջիկների դերը, խնդիրները, նպատակներն ու ձգտումները։ Քննարկումներն ուղղված կլինեն մասնակիցների մոտ բարձր ինքնագնահատականի և առաջնորդության հմտությունների ձևավորմանը։

Ծրագիրը բաղկացած է 7 հանդիպումից (շաբաթ օրերին, ապրիլ 13 – մայիս 25), որոնց ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝ 

•Ինքնընկալում, ինքնագնահատական
•Ինքնախնամք
•Ֆեմինիզմ, ֆեմինիստական գրականություն
•Արվեստ, ֆեմինիստական և կանանց արվեստ, արվեստ և ակտիվիզմ
•Մարմնի դրական ընկալում
•Առողջ հարաբերություններ
•Մոտիվացիա 

Ծրագրի հանդիպումներն իրականացվելու են Կանանց ռեսուրսային կենտրոնի գրասենյակում (հասցե՝ Սարյան 24/5): Մարզաբնակ մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի։

Մինչև ապրիլի 5-ը կապ կհաստատվի միայն այն դիմորդների հետ, ովքեր կընտրվեն ծրագրին մասնակցելու համար: Մասնակիցները կընտրվեն ըստ լրացված հայտադիմումի, որից հետո կհրավիրվեն նախնական հարցազրույցի:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 1-ն է: Դիմելու համար լրացրեք հայտը:

Հարցերի դեպքում կարող եք  դիմել`  

Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/

Հեռ․ – +374 94 56 56 26

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Հայտնի են Ինստիտուցիոնալ հզորացման դրամաշնորհների բաց կանչի արդյունքները

Աղջիկները խոսում են. 2026

Բաց կանչի արդյունքները հայտնի են

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։