Անձնային աճի թրեյնինգներ․ արտ-թերապիա

Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է անձնային աճի թրեյնինգները՝ արտ-թերապիայի միջոցով, այն
մասնակիցների համար, ովքեր անցել են մեր առաջին թրեյնինգը։
Հոգեբանական խմբային աշխատանքը նախատեսված է կանանց և աղջիկների, կին նույնականացող անձանց
համար:

Թրեյնինգային ծրագիրը բաղկացած է 6-8 հաջորդական հանդիպումներից, որոնցից յուրանքանչյուրն
ուղղված է լինելու մասնակիցների կողմից առանձնացված խնդիրներին, ինչպես նաև կանանց
իրավունքների հիմնախնդիրներին առնչվող հարցերին։

Թրեյնինգը կվարեն կենտրոնի հոգեբաններ Սիրանուշ Դավթյանը և Սեդա Բաբայանը:
Այն անվճար է, տեղի է ունենալու շաբաթական մեկ անգամ՝ 2 ժամ տևողությամբ:

  • Հարկ է նշել, որ մինչ թրեյնինգը սկսելը մասնակիցները նախնական զրույց կունենան մասնագետների հետ՝ դուրս բերելու այն հիմնախնդիրները, որոնց շուրջ իրականցվելու են խմբային հանդիպումները։

 Գրանցվել կարող եք այստեղ:

Դիմելու վերջնաժամկետն է մայիսի 5-ը:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Հայտնի են Ինստիտուցիոնալ հզորացման դրամաշնորհների բաց կանչի արդյունքները

Աղջիկները խոսում են. 2026

Բաց կանչի արդյունքները հայտնի են

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։