#EU4Armenia #StopGBVArmenia

2020թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհների արդյունքում 13 մարզային հասարակական կազմակերպություններ աջակցեցին գենդերային բռնության ենթարկված մարզաբնակ 287 կնոջ և նրանց 500 երեխաների սննդի փաթեթներով և հիգիենայի պարագաներով, որոնք թույլ տվեցին այս ընտանիքներին մեղմել Covid-19 համավարակի ազդեցությունն իրենց կյանքում: Նախաձեռնությունները իրականացրեցին մարզային մեր գործընկերներ՝  «Ընտանիք և համայնք» ՀԿ, «Սվետոզար» ՀԿ, «Երիտասարդ ավանգարդ» ՀԿ, «Տարոն» ՀԿ, «Երիտասարդ Տավուշ» ՀԿ, «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ, «Կանանց իրավունքների տուն» ՀԿ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ, «Դու մենակ չես» ՀԿ, «Երեխաների պաշտպանության Ցանց» ՀԿ, «Սոլյուշն հաբ» ՀԿ, «Սոսե» ՀԿ, «Ինթրա» ՀԿ:

Այս ենթադրամաշնորհները ֆինանսավորվեցին «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագրի շրջանակներում:

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Երկօրյա դասընթաց «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար

Ընդդեմ արցախցիների հանդեպ նախընտրական շրջանում ատելության խոսքի

Կանանց ՔՀԿ-ների միացյալ հայտարարություն՝ կանանց կազմակերպություններին վարկաբեկող և թշնամական դիսկուրսի վերաբերյալ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։