Սույն ուղեցույցը նախատեսված է սոցիալական աշխատանքի և հոգեբանության բաժիններում սովորող ուսանողների, ոլորտում աշխատող մասնագետների համար:
Սույն ուղեցույցը նախատեսված է սոցիալական աշխատանքի և հոգեբանության բաժիններում սովորող ուսանողների, ոլորտում աշխատող մասնագետների համար:
Գրքում անդրադարձ է կատարվում գենդերային խտրականության դրսևորումներին տարբեր մակարդակներում և բնագավառներում: Ժողովածուն նվիրված է գենդերային խտրականության հիմնախնդրի դիտարկմանը քաղաքականության, մեդիայի, կրթության ոլորտներում, բանակում և ամուսնության ինստիտուտի շրջանակներում:
Զեկույցում ներկայացված են 2016 թվականի սեպտեմբերի 19-23-ը տեղի ունեցած «Կանանց քայլարշավի» աշխատանքային խմբի դիտարկումները՝ Գեղարքունիքի մարզի մի շարք քաղաքներում և գյուղերում բնակվող կանանց իրավիճակի և խնդիրների վերաբերյալ:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն ֆեﬕնիստական իրավապաշտպան կազմակերպություն է: ԿՌԿ֊ի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը և հայրիշխանական հասարակարգի կողﬕց կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշուﬓերի և սահմանափակուﬓերի վերացումը: ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության ﬔջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ մշակութային և օրենսդրական դաշտերի վրա: ԿՌԿ-ն հիﬓադրվել է 2003թ. -ին և գործում է թեմատիկ 3 հիﬓական ուղղություններով` ֆեﬕնիստական ապահով տարածք և կանանց ու աղջիկների զորեղացում, սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք, կանանց իրավունքների ջատագովություն: Սույն փաստաթուղթն ամփոփում է ԿՌԿ 2024թ․ գործունեությունը՝ ըստ թեմատիկ հիմնական ուղղությունների:
Այս փաստաթուղթը պատրաստվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից 2023թ.: Այն ներառում է ՄԱԿ-ի 3 մարմինների կողմից Հայաստանին ուղղված առաջարկները` կապված կանանց իրավունքների բարելավման հետ:
Սույն հետազոտությունն իրականացվել է Կանանց ռեսուրսային կենտրոն հկ-ի` կողմից «Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Հետազոտությունը հրապարակվել է 2024թ.:
Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։