«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ-ում յուրաքանչյուր կին ունի աբորտի իրավունք. աբորտը մինչև 11 շաբաթական 7 օր հղիության ժամկետը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Հղիության 12 շաբաթականից մինչև 22 շաբաթական ժամկետը կնոջ համաձայնությամբ աբորտ կատարվում է բացառապես բժշկական կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում, որոնց ցանկը հաստատված է ՀՀ Կառավարության որոշմամբ: Հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցուցումներն են՝ հղիության ընթացքում ամուսնու մահը, կնոջ կամ ամուսնու՝ օրենքով սահմանված կարգով նշանակված պատիժն ազատազրկման վայրում կրելը, հղիության ընթացքում օրենքով սահմանված կարգով ամուսնալուծությունը և հղիությունը` բռնաբարության արդյունքում: