Կանանց ռեսուրսային կենտրոն
Վերջին անգամ թարմացվել է՝ 2025թ. սեպտեմբերի 22-ին
Մեր ֆեմինիստական հանձնառությունը գաղտնիությանը
Գաղտնիությունը մարդու հիմնարար իրավունք է։ Գաղտնիության նկատմամբ մեր մոտեցումը հիմնված է ֆեմինիստական արժեքների վրա, ինչը նշանակում է, որ մենք հավատարիմ ենք թափանցիկությանը, հաշվետվողականությանը և անհատների անվտանգության և ինքնավարության պաշտպանությանը։ Մենք գիտակցում ենք, որ տվյալները կարող են օգտագործվել գենդերային կողմնակալությունն ու համակարգային ճնշումը ամպրապնդելու համար։ Հետևաբար, մենք նվազագույնի ենք հասցնում մեր հավաքագրած տեղեկատվությունը` թողնելով միայն այն, ինչ բացարձակապես անհրաժեշտ է մեր առաքելությունն իրականացնելու համար։ Մենք հանձնառու ենք վստահություն կառուցել՝ հստակ ներկայացնելով մեր տվյալների գործելակերպը և ձեզ հնարավորություն տալով վերահսկելու ձեր անձնական տեղեկությունները։
Ի՞նչ տեղեկություն ենք մենք հավաքում և ինչու՞
Մենք հավաքում ենք միայն ձեր էլփոստի հասցեն։ Մենք հավաքում ենք այս տեղեկությունը բացառապես մեր կայքի բաժանորդագրման ձևի միջոցով՝ ձեզ մեր փոստային ցուցակում ավելացնելու համար։ Այս փոստային ցուցակի նպատակն է ձեզ ուղարկել մեր տեղեկագիրը, որը պարունակում է մեր աշխատանքի, առաջիկա միջոցառումների և համապատասխան տեղեկատվության մասին նորություններ։
Ինչպե՞ս ենք պաշտպանում ձեր տեղեկությունները
Մենք լրջորեն ենք վերաբերվում ձեր տեղեկատվության անվտանգությանը։ Ձեր էլփոստի հասցեն պահվում է անվտանգ առցանց ամպի մեջ, և մենք ձեռնարկել ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ այն չարտոնված մուտքից, կորստից կամ չարաշահումից պաշտպանելու համար։ Մեր աշխատակազմը վերապատրաստված է տվյալների գաղտնիության լավագույն փորձառությունների վերաբերյալ և հավատարիմ է ձեր տեղեկատվության գաղտնիությունը պահպանելուն։
Ձեր տեղեկությունները փոխանցելը
Մենք չենք վաճառում, վարձակալում կամ փոխանցում ձեր էլփոստի հասցեն երրորդ կողմի կազմակերպություններին կամ անհատներին։ Ձեր տեղեկատվությունը նախատեսված է միայն Կանանց ռեսուրսային կենտրոնի ներքին օգտագործման համար։
Ձեր իրավունքներն ու վերահսկողությունը
Դուք ցանկացած պահի իրավունք ունեք պահանջել հասանելիություն ձեր տեղեկատվությանը, շտկել ցանկացած անճշտություն կամ խնդրել, որ ձեր տեղեկատվությունը ջնջվի մեր փոստային ցուցակից։ Դա անելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ womenofarmenia@gmail.com էլփոստի հասցեով։ Դուք կարող եք նաև դուրս գալ մեր տեղեկագրի բաժանորդագրությունից՝ սեղմելով մեր կողմից ուղարկված ցանկացած էլնամակի ներքևի հատվածում գտնվող «դուրս գալ բաժանորդագրությունից» (“unsubscribe”) հղումը։
Փոփոխություններ այս քաղաքականության մեջ
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել գաղտնիության այս քաղաքականությունը։ Մենք ձեզ կտեղեկացնենք ցանկացած էական փոփոխության մասին՝ տեղադրելով նոր քաղաքականությունը մեր կայքում և, անհրաժեշտության դեպքում, էլփոստով։