Արցախից տեղահանված կանանց համակարգային խնդիրները․ քննարկում

Home / Առանց բաժնի @hy / Արցախից տեղահանված կանանց համակարգային խնդիրները․ քննարկում
Արցախից տեղահանված կանանց համակարգային խնդիրները․ քննարկում

Մայիսի 2-ին մարզային մեր գործընկեր կազմակերպությունների հետ, որոնք նաև դրամաշնորհներ են ստանում մեր կազմակերպության կողմից, ունեցանք քննարկում նվիրված Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց համակարգային խնդիրներին: 2023թ.-ից հետո, այս կազմակերպությունները շարունակում են ծառայություններ մատուցել արցախցիներին: Հանդիպման ժամանակ վերհանվեցին այն խնդիրները, որոնց առնչվում են կազմակերպություններն՝ աջակցությունը կառուցելիս:

Հանդիպման երկրորդ մասում քննարկեցինք խնդիրներ, որոնք վերաբերում են կանանց իրավունքներին անվտանգային օրակարգի շրջանակներում: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների նոր ծրագրի մշակմանն ընդառաջ հավաքագրեցինք առաջարկներ, որոնք կարևորում ենք, որ ներառվեն այդ փաստաթղթում՝ հաշվի առնելով սահմանամերձ և կանանց հետ աշխատող կազմակերպությունների փորձառությունը:

Այս հանդիպման արդյունքում որոշվեց քննարկումներ ունենալ պատասխանատու պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Leave a Reply

Your email address will not be published.