Ուղղություններ
Կանանց ռեսուրսային կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից է ֆեմինիստական ակտիվիզմը։ Ծավալելով ֆեմինիստ ակտիվիստական գործունեություն՝ Կանանց ռեսուրսային կենտրոնը փորձում է նպաստել ֆեմինիստական շարժման ծավալմանը և հայիշխանական համակարգի տապալմանը։ Նպատակ ունենալով բարձրաձայնելու կանանց հիմնախնդիրները և նպաստելու դրանց լուծման գործընթացին՝ ԿՌԿ-ն իրականացնում է մի շարք ակցիաներ, միջոցառումներ, դասընթացներ ու քննարկումներ:
Մեզ համար նաև շատ կարևոր է ապահով տարածքի ստեղծումը: Այն ներառում է ոչ միայն ֆիզիկական տարածքը, որից կարելի է օգտվել սովորելու, աշխատելու, ազատ ժամանակն անցկացնելու համար, այլև այն ապահովությունը, որը կարելի է ստանալ հավասար, աջակցող, կարեկցող և քննադատությունից զերծ միջավայրում:
Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք (ՍՎԱԻ) ծրագիրը գործում է 2008թ-ից: Նպատակն է պաշտպանել տարբեր խմբի կանանց սեռական և վերարտադրողական իրավունքերը՝ իրազեկվածության բարձրացման և ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման շնորհիվ:
ՍՎԱԻ ծրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ գործառույթները․
- անհատական խորհրդատվություն,
- իրազեկում,
- տեղեկատվական արշավներ,
- շահերի պաշտպանություն:
Կանանց ռեսուրսային կենտրոնի ադվոկացիոն գործունեությունը ենթադրում է՝
- կանանց տարբեր խմբերին առնչվող պետական քաղաքականությունների, օրենքների, կարգավորումների մշտադիտարկում և առկա խնդիրների բարձրաձայնում,
- իրավունքահեն և գենդերազգայուն մոտեցումների կիրառման ադվոկացիա՝ պետական քաղաքականությունների և օրենսդրության մշակման և իրականացման շրջանակներում:
Մեր ադվոկացիոն աշխատանքը հիմնվում է ֆեմինիստական արժեքների և մոտեցումների վրա: Ադվոկացիոն աշխատանքների համար հիմք են ծառայում կանանց տարբեր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող, գյուղաբնակ, ԼԲՏՔ+, եզդի, ընտանեկան և սեռական բռնության ենթարկված կանանց հետ աշխատանքի փորձը և այդ համայնքների կանանց և նրանց հետ աշխատող մասնագետների կողմից բարձրաձայնված խնդիրները:
Մենք իրականացնում ենք ադվոկացիա հետևյալ թեմաների շուրջ՝
- գենդերային հավասարությունն,
- գենդերային բռնություն,
- սեռական ու վերարտադրողական առողջության և
- կին իրավապաշտպանների
ոլորտների օրենսդրության և պետական քաղաքականության խնդիրների վերհանում և սոցիալական փոփոխություններին միտված միջոցառումների իրականացում՝ որոշում կայացնողների մակարդակում: