Երկօրյա դասընթաց «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ սովորող ուսանողներին մասնակցելու ս․թ․ հուլիսի 16-18 ք․ Ծաղկաձորում անցկացվող երկօրյա դասընթացին՝ նվիրված պացիենտակենտրոն և իրավունքահեն աբորտի ծառայությունների մատուցման հարցերին։

Դասընթացի ընթացքում մասնակիցները`

  • կծանոթանան Հայաստանում աբորտի իրավական և առողջապահական կարգավորումներին,  
  • կզարգացնեն գիտելիքներ, հմտություններ և արժեքներ՝ պացիենտակենտրոն խորհրդատվություն և որակյալ աբորտի խնամք ապահովելու համար` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղենիշներին համաձայն,
  • կծանոթանան կանանց վերարտադրողական իրավունքների դրույթներին և պրակտիկային:

Կանանց ռեսուրսային կենտրոնը հոգում է տրանսպորտի, կացության և սննդի բոլոր ծախսերը:

Վայրը՝ Ծաղկաձոր

Ամսաթիվը հուլիսի 16-18

Մասնակցությունն անվճար է, սակայն մասնակցությունը պարտադիր է դասընթացի երկու օրերին: Լիարժեք մասնակցության դեպքում՝ կտրվեն վկայականներ:

Հետաքրքրված ուսանողներին խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով մինչև ս․թ․ հուլիսի 1-ը ներառյալ:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Ընդդեմ արցախցիների հանդեպ նախընտրական շրջանում ատելության խոսքի

Կանանց ՔՀԿ-ների միացյալ հայտարարություն՝ կանանց կազմակերպություններին վարկաբեկող և թշնամական դիսկուրսի վերաբերյալ

Շրջափակումը տան ներսից. արցախցի կանանց հայացքը

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։