Կանանց իրավունքների մասին երկխոսություն քաղաքական ուժերի հետ. շարքի #1 հանդիպում

Սիրելի՛ մարդիկ,
նախընտրական շրջանում Կանանց ռեսուրսային կենտրոնը հանրային քննարկումներ է անցկացնում քաղաքական կուսակցությունների թեկնածուների հետ՝ կանանց իրավունքների վերաբերյալ նրանց մոտեցումները քննարկելու համար:

Այս ամիս կունենանք երեք հանդիպում քաղաքական տարբեր ուժերի հետ:

Առաջին երկխոսություն-հանդիպումը կլինի Աժ 2026թ. ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Զարուհի Բաթոյանի հետ:

Ինչպես նշեցինք՝ քննարկումը կենտրոնանալու է հենց կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանը վերաբերող հարցերի վրա:

🗓🕣 Կհանդիպենք մայիսի 14-ին՝ 18:30-ին: Մասնակցությունը՝ գրանցումով. հաստատված մասնակիցներին կուղարկվի հանդիպման վայրի մանրամասները:

Գրանցվելու համար անցե՛ք հղումով. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQ

Սիրով կսպասենք բոլորիդ:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Հայտարարություն Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքի վերաբերյալ

Առցանց դասընթացների շարք ԼՂ-ից տեղահանված սոցիալական աշխատողների համար

Հայտնի են Ինստիտուցիոնալ հզորացման դրամաշնորհների բաց կանչի արդյունքները

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։