Նորաստեղծ կանանց կազմակերպությունները կարևոր դեր են խաղում գենդերային հավասարության առաջխաղացման, ներառական մասնակցության և տեղական ժողովրդավարական հաշվետվողականության ապահովման գործում։ Սակայն զարգացող ՔՀԿ-ները հաճախ չունեն հասանելիություն ճկուն, ինստիտուցիոնալ ֆինանսավորմանը, որն անհրաժեշտ է կայուն կառուցվածքներ և ներքին համակարգեր ձևավորելու համար։
Այս բացը լրացնելու նպատակով ԿՌԿ-ն մեկնարկում է փոքր ինստիտուցիոնալ աջակցության դրամաշնորհային ծրագիր՝ ուղղված նոր գրանցված, կանանց կողմից ղեկավարվող և գենդերային հավասարության վրա կենտրոնացած ՔՀԿ-ներին։
Դիմորդները պետք է՝
- Լինեն կանանց կողմից ղեկավարվող ՔՀԿ, գրանցված Հայաստանում վերջին 1–3 տարիների ընթացքում
- Գործեն գենդերային հավասարության, կանանց իրավունքների կամ ինտերսեկցիոնալ արդարության ոլորտում
- Ցուցաբերեն հանձնառություն մարդու իրավունքների և հաշվետվողականության սկզբունքներին
Ինստիտուցիոնալ աջակցությունը կարող է ներառել՝
- Ներքին կառավարման և ֆինանսական կառավարման ընթացակարգերի մշակում
- Պաշտպանության, հակակոռուպցիոն և անվտանգության քաղաքականությունների ներդրում
- Ռազմավարական կամ գործառնական պլանավորման գործընթացներ
- Հիմնական ենթակառուցվածքային և գործառնական ծախսեր
- Կարողությունների զարգացում ֆինանսական հաշվետվության, շահերի պաշտպանության կամ թվային անվտանգության ոլորտներում
- Իրավական և վարչական աջակցություն
- Անձնակազմի բարեկեցության և կոլեկտիվ խնամքի մեխանիզմներ
Այս կանչը միտված է ինստիտուցիոնալ կայունացմանն ու կարողությունների զարգացմանը և չի նախատեսում լայնածավալ ծրագրային գործողությունների իրականացում։
Դիմումի փաթեթ
Յուրաքանչյուր հայտ պետք է ներառի ծրագրային առաջարկ (առավելագույնը 3 էջ)՝ նկարագրելով գործողությունները, նպատակները, թիրախային խմբերը, ակնկալվող արդյունքները, ժամանակացույց, կազմակերպության ընդհանուր գործունեության հակիրճ նկարագրություն և բյուջե:
Ենթադրամաշնորհի չափը՝ 1 748 000 ՀՀ դրամ
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 3-6 ամիս (մարտ-օգոստոս)
Դիմելու վերջնաժամկետը ՝ մարտի 2, 18:00
Ծրագրին դիմելու համար անցեք հղումով:
Բոլոր հարցերը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ hranush@womenofarmenia.org