Փոքր ենթադրամաշնորհների կանչ 2026 | ԿՌԿ

Կանանց ռեսուրսային կենտրոնը հայտարարում է փոքր ենթադրամաշնորհների մրցույթ՝ նպատակ ունենալով ուժեղացնել կանանց կողմից առաջնորդվող քաղաքացիական հասարակության դերակատարների պատրաստվածությունը, պաշտպանությունը և դիմակայունությունը զգայուն ժամանակահատվածում։

Փոքր դրամաշնորհները կարող են աջակցել հետևյալ ուղղություններին՝

  • Կանանց քաղաքացիական հասարակության դերակատարների դիմակայունության ամրապնդում քաղաքական լարվածության պայմաններում
  • Քաղաքացիական շրջանակի պաշտպանության և ներառական ժողովրդավարական մասնակցության խթանում՝ մարգինալացված համայնքների ընտրողների շրջանում նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացման միջոցով
  • Գենդերային ապատեղեկատվության և ատելության խոսքի կանխարգելում և արձագանքում
  • Թվային, ֆիզիկական և համապարփակ անվտանգության պատրաստվածության բարձրացում
  • Գենդերային հիմքով քաղաքական բռնության մշտադիտարկում և փաստագրում
  • Իրավունքահեն շահերի պաշտպանություն և ընտրական գործընթացներում ներառական մասնակցության խթանում
  • Արագ արձագանքման կամ ճգնաժամային պատրաստվածության մեխանիզմների մշակում
  • Կոալիցիաների ձևավորման և տեղական համերաշխության ցանցերի ամրապնդում

Ծրագրին կարող են դիմել Հայաստանում գործող կանանց կողմից առաջնորդվող ՀԿ-ներ, ֆեմինիստական ՔՀԿ-ներ, տեղական նախաձեռնություններ և համայնքային կազմակերպություններ, մասնավորապես՝ այն կազմակերպությունները, որոնք գործում են մարզերում և աշխատում են մարգինալացված կամ թերներկայացված համայնքների հետ։

Համագործակցային նախաձեռնությունները և կոալիցիոն ձևաչափով դիմումները խրախուսվում են։

Առաջարկները կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա՝

  • Համապատասխանություն նախընտրական շրջանում նույնականացված ռիսկերին և հակամարտության դինամիկային
  • Հստակ, իրագործելի և համատեքստին զգայուն գործողությունների ծրագիր
  • Ներդրում գենդերային հավասարության, ժողովրդավարական դիմակայունության և ներառական մասնակցության խթանման գործում
  • Իրավունքահեն, ինտերսեկցիոնալ և «վնաս չպատճառելու» մոտեցումների ներառում

Ինտերսեկցիոնալ, համայնքակենտրոն և համագործակցային նախաձեռնությունները հատկապես խրախուսվում են։

Դիմումի փաթեթ

Յուրաքանչյուր հայտ պետք է ներառի ծրագրային առաջարկ (առավելագույնը 3-4 էջ)՝ նկարագրելով գործողությունները, նպատակները, թիրախային խմբերը, ակնկալվող արդյունքները, ժամանակացույց, կազմակերպության ընդհանուր գործունեության հակիրճ նկարագրություն և բյուջե:

Ենթադրամաշնորհի չափը՝  2 185 000  ՀՀ դրամ 

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 3 ամիս (մարտ-մայիս)

Դիմելու վերջնաժամկետը ՝ փետրվար 20

 Ծրագրին դիմելու համար անցեք հղումով

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Հայտնի են Ինստիտուցիոնալ հզորացման դրամաշնորհների բաց կանչի արդյունքները

Աղջիկները խոսում են. 2026

Բաց կանչի արդյունքները հայտնի են

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։