Փնտրում ենք հոգեբան | Կանանց ռեսուրսային կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոնը փնտրում է հոգեբան: Բոլոր մանրամասները՝ ստորև:

Պաշտոնը՝ հոգեբան
Աշխատաժամանակը՝ շաբաթական 30 ժամ
Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 15, 2026թ․
Վայրը՝ ք․ Երևան
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Հոգեբանի պարտականություններն են՝
– Անհատական հոգեբանական խորհրդատվության իրականացում կանանց և դեռահաս աղջիկների համար,
– Անձնային աճի խմբերի վարում,
– Արցախից տեղահանված կանանց հետ հոգեբանական հանդիպումների վարում՝ անհատական և խմբային ֆորմատներով,
– Ուսուցողական դասընթացների, թեմատիկ սեմինարների իրականացում,
– Տեղեկատվական թերթիկների պատրաստում:

Հոգեբանին ներկայացվող պահանջներն ու որակավորումներն են՝
– Բարձրագույն կրթություն (հոգեբանի որակավորում),
– Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
– Անհատական և խմբային հանդիպումներ իրականացնելու, խորհրդատվություն տրամադրելու կարողություն,
– Ծրագրի շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու, թիմում աշխատելու կարողություն,
– Դեռահաս աղջիկների, կանանց և խոցելի խմբերի հետ աշխատելու և շփվելու կարողություն,
– Աշխատանքում գենդերազգայունության ցուցաբերում,
– Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն՝ բանավոր և գրավոր,
– Հաղորդակցման և միջանձնային հմտություններ:
– Նվիրվածություն կանանց իրավունքների ոլորտում աշխատելիս, գաղտնիության և ոչխտրական վերաբերմունքի պահպանում:
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:

Ինչպե՞ս դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը՝ հայերեն լեզվով anush@womenofarmenia.org էլ․ հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Հոգեբան»:
Կապ կհաստատվի միայն կազմակերպության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:

Կազմակերպության մասին
Կանանց ռեսուրսային կենտրոնը հիմնադրվել է 2003 թ.-ին և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը, հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը: ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային և օրենսդրական դաշտերի վրա:

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Գենդերային բռնությունը մեր շուրջը․ խոսենք անկեղծ

Գենդերային բռնության դեմ պայքարը՝ հասարակության պատասխանատվությունը | 16-օրյակի էսսե

Հետքերը | 16-օրյակի էսսե

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։