📣 Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է
📌 «Կանանց տարբեր խմբերի վերարտադրողական առողջության իրացումը, ոչ խտրական մոտեցման կիրարկումը և գենդերային բռնության կանխարգելումը բուժաշխատողների կողմից»
վերապատրաստման երկօրյա առցանց դասընթաց ընտանեկան բժիշկների և մանկաբարձ-գինեկոլոգների համար, որի արդյունքում բուժաշխատողները կստանան ✅ ՇՄԶ 6 տեսական
կրեդիտներ:
Դասընթացը տեղի կունենա 📅🕐 նոյեմբերի 17-18-ին, ժամը՝ 11:00-17:00-ն:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կքննարկեն հետևյալ թեմաները՝
🔹 Անձի վերարտադրողական առողջության իրավունքը, որոնք ներառում են պացիենտների խտրականությունից
զերծ բուժօգնություն ստանալու իրավունքը, ինչպես նաև գաղտնիության իրավունքը:
🔹 Վերարտադրողական առողջության միջազգային կարգավորումները:
🔹 Բուժաշխատողների կողմից գենդերային բռնության, մասնավորապես՝ ընտանեկան և սեռական բռնության
արձագանք և միջամտություն տեղահանված անձանց շրջանում:
🔹 Տարբեր խմբի կանանց վերարտադրողական առողջության հիմնախնդիրները և արձագանքը:
Դասընթացը կիրականացնի առողջապահության ոլորտի փորձագետ և փաստաբան Վիոլետա Զոփունյանը, ինչպես նաև ոլորտում երկար տարիներ փորձ ունեցող այլ փորձագետ մասնագետներ:
Խրախուսվում է տարածել հայտարարությունը բուժաշխատողների շրջանում:
Առցանց դասընթացն անվճար է💚
Դասընթացը կազմակերպվելու է «Զում» հարթակով:
Մասնակցության համար գրանցվեք հետևյալ հղումով ❗️մինչև նոյեմբերի 10-ը.
Հաշվի առեք, որ օրերն ու ժամերն անփոփոխ են:
Գրանցվելուց ուշադրություն դարձրեք Ձեր էլ. Հասցեի և
հեռախոսահամարի ճշգրտությանը, որպեսզի կարողանանք կապ հաստատել Ձեզ հետ:
**
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանկոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։