Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | հոկտեմբերի 24-26-ը

Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է Կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

✅ Մարդու իրավունքներ, կանանց աշխատանքային իրավունքներ և կանանց քաղաքական մասնակցություն
✅ ֆեմինիզմ
✅ գենդեր
✅ գենդերային բռնություն
✅ սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
✅ կանայք, խաղաղաշինություն և անվտանգություն:Դասընթացն ԱՆՎՃԱՐ է, և բոլոր հանդիպումներին մասնակցելու դեպքում տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես կզարգացնեն իրենց գաղափարները և մենթորների ու Կանանց ռեսուրսային կենտրոնի դրամաշնորհային աջակցությամբ կիրականացնեն այդ ֆեմինիստական ծրագրերը: Դասընթացին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձինք:

Հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 24-26-ը, ժամը՝ 10:00-18:00, Բաղրամյան 47 հասցեում: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է:

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 12-ն է:


Մինչև 
հոկտեմբերի 15-ը կապ կհաստատվի միայն այն դիմորդների հետ, որոնք կընտրվեն դասընթացին մասնակցելու համար: 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ամեն տարի դիմորդների թիվը մի քանի անգամ ավելի մեծ է, քան տեղերի քանակը: Մասնակիցներին ընտրելու ենք ըստ լրացված հայտերի: Արհեստական բանականության միջոցով ամբողջությամբ կամ մասնակիորեն գեներացված հայտերը վավեր չեն համարվի:

*Կանանց ռեսուրսային կենտրոնը ներառական է բոլոր անձանց հանդեպ: Մենք չենք հանդուրժում որևէ հիմքով խտրականություն, այդ թվում՝ սեքսիզմ, կնատյացություն, հոմոֆոբիա և տրանսֆոբիա:

 
Դիմեք այստեղ:
**
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/
Հեռ․ – +374 94 56 56 26      

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Հայտնի են Ինստիտուցիոնալ հզորացման դրամաշնորհների բաց կանչի արդյունքները

Աղջիկները խոսում են. 2026

Բաց կանչի արդյունքները հայտնի են

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։