Կանանց իրավունքների 3-օրյա դասընթաց | մարտի 21-23-ը

ԿՌԿ եռօրյա դասընթաց

Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է Կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝
✅ մարդու իրավունքներ
✅ ֆեմինիզմ
✅ գենդեր
✅ գենդերային բռնություն
✅ սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
✅ կանայք, խաղաղաշինություն և անվտանգություն:

Դասընթացն ԱՆՎՃԱՐ է, և բոլոր հանդիպումներին մասնակցելու դեպքում տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես կզարգացնեն իրենց գաղափարները և մենթորների ու Կանանց ռեսուրսային կենտրոնի դրամաշնորհային աջակցությամբ կիրականացնեն այդ ֆեմինիստական ծրագրերը: Դասընթացին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձինք:

Հանդիպումները տեղի կունենան մարտի 21-23-ը, ժամը՝ 10:00-18:00, Բաղրամյան 47 հասցեում: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է:

Դիմելու վերջնաժամկետը մարտի 10-ն է: Դիմելու համար անցե՛ք հղումով.

Մինչև մարտի 12-ը կապ կհաստատվի միայն այն դիմորդների հետ, որոնք կընտրվեն դասընթացին մասնակցելու համար:

**
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/
Ինստագրամ – https://www.instagram.com/wrc_armenia/
Հեռ․ – +374 94 56 56 26

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Հայտնի են Ինստիտուցիոնալ հզորացման դրամաշնորհների բաց կանչի արդյունքները

Աղջիկները խոսում են. 2026

Բաց կանչի արդյունքները հայտնի են

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։