Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ունեցանք 3 առցանց և մեկ դեմ առ դեմ հանդիպում մեր գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ, որոնց նպատակն էր իրազեկել սեռական և վերարտադրողական ծառայությունների կարիք ունեցող կանանց տարբեր խմբերին, այդ թվում` բռնության ենթարկված, գյուղաբնակ, հաշմանդամություն ունեցող, զգայուն խորհրդատվություն տրամադրելու առանձնահատկությունները: Հանդիպումների արդյունքում ունեցանք նաև այցելություններ բոլոր 5 կազմակերպություններ, որտեղ նաև դերային խաղի և դեպքերի քննարկման միջոցով ամրապնդեցինք մեր քննարկումները՝ ապահով տարածների ստեղծման մոտեցման շրջանակներում:

