Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդում հասարակական կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքները

Արդարադատության նախարարությունն ամփոփում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդում հասարակական կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքները

2020 թվականի մարտի 2-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը և հաշվետվությունների ներկայացման ձևաչափը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի N 282-Ա որոշման համաձայն՝ Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) ներգրավման մրցույթի երկրորդ փուլն անցած ՀԿ-ների թեկնածուներին քննարկում, առաջարկում և ընտրում է Խորհուրդը։

Հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված իրավիճակը` Խորհրդի առաջին նիստն անցկացվել է գրավոր ընթացակարգով (նիստի արձանագրությունը հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.e-rights.am/?app=AppSiteDocument&companyDocumentCategoryID=9 ), որի արդյունքներով Խորհրդի կազմում ընտրվել են հետևյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝

  • Եվրասիա համագործակցության հիմնադրամ;
  • Կանանց ռեսուրսային կենտրոն;
  • Բաց հասարակության հիմնադրամներ;
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ;
  • Խաղաղության երկխոսություն;
  • Իրավունքի զարգացման կենտրոն;
  • Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների: 

Նախարարությունը շնորհակալություն է հայտնում Խորհրդի կազմում  ներգրավելու հայտ ներկայացրած բոլոր հասարակական կազմակերպություններին և վերահաստատում իր պատրաստակամությունը   իրականացնելու ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով ամրագրված միջոցառումները հասարակական կազմակերպությունների հետ գործուն համագործակցության և վերջիններիս ակտիվ ներգրավման  միջոցով։

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Հայտնի են Ինստիտուցիոնալ հզորացման դրամաշնորհների բաց կանչի արդյունքները

Աղջիկները խոսում են. 2026

Բաց կանչի արդյունքները հայտնի են

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։