Հրապարակումներ

Հղիության արհեստական ընդհատումը Հայաստանում. օրենսդրությունն ու պրակտիկան | 2025 զեկույց

Զեկույցը ներառում է Հայաստանում աբորտի իրավունքի իրացման իրավիճակի վերլուծությունը, առկա օրենսդրությունը և պրակտիկան, ինչպես նաև առցանց հարցման արդյունքները, որոնց մասնակցել են վերջին 5 տարիների ընթացքում հղիության արհեստական ընդհատում իրականացրած 183 կանայք: Իրավիճակի վերլուծության համար հիմք է ծառայել կազմակերպության բազմամյա փորձառությունը մանկաբարձ֊գինեկոլոգների և կանանց հետ աշխատանքում:

Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգ. միջազգային և տեղական փորձի վերլուծություն

Սույն հետազոտությունը նախատեսված է պետական քաղաքականություն և օրենսդրություն մշակողների, այս խնդրի շուրջ ադվոկացիա իրականացնող կառույցների և լայն հանրության համար: Առաջին բաժինը՝ ֆեմինիստական գրականության վերլուծությունը, իրականացվել է ԿՌԿ-ի կողմից, իսկ երկրորդը՝ հետազոտական մասը, պատվիրակվել է անկախ հետազոտողի:

ԿՌԿ տարեկան հաշվետվություն. 2022

Սույն փաստաթուղթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի կողմից և ներկայացնում է ԿՌԿ 2022 թվականի գործունեության ամփոփումը՝ ըստ համապատասխան թիմերի:

Աշխատավայրում սեռական ոտնձգություն. փաստաթերթ

Սույն փաստաթերթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի Շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման թիմի կողմից: Այն նախատեսված է պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, որոնք իրականացնում են այս ոլորտում շահապաշտպան գործունեություն, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնություններ: Փաստաթերթի հիմքում դրված է իրավունքահեն և փաստերի վրա հիմնված մոտեցումը:

Փաստաթերթը մշակվել է 2023թ.:

Սեռական ոտնձգությունն աշխատավայրում. հետազոտություն

Սույն զեկույցը ներառում է աշխատավայրում սեռական ոտնձգությունների վերաբերյալ հետազոտության արդյունքների վերլուծությունը: Հայաստանում այս հիմնախնդիրը քիչ ուսումնասիրված թեմաներից է: Հայ հասարակությունում պիտակավորվում և կասկածի տակ են դրվում կանանց մասնագիտական հաջողությունները, պաշտպանված չեն ոտնձգության ենթարկված անձանց իրավունքները, ավելին, մինչև օրս ՀՀ օրենսդրությամբ ամրագրված չէ, թե ինչ է սեռական ոտնձգությունը: Մինչդեռ, սեռական ոտնձգությունն աշխատավայրում խոչընդոտում է աշխատակիցների հավասարությանն ու մասնագիտական առաջխաղացմանը, վտանգում նրանց անձնական անձեռնմխելիությունը:

Զեկույցը մշակվել է 2022թ.:

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների հասանելիությունը կանանց տարբեր խմբերի համար. խոչընդոտները և մարտահրավերները

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի «Վերարտադրողական իրավունքների շահերի պաշտպանության ցանցը» պատրաստել է «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների հասանելիությունը կանանց տարբեր խմբերի համար. խոչընդոտները և մարտահրավերները» թեմայով համապարփակ զեկույց, որն անդրադառնում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կարգավորումներին և դրանց հասանելիությունը կանանց տարբեր խմբերի շրջանում:

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։