Հրապարակումներ

Վե­րար­տադ­րո­ղա­կան ա­ռող­ջութ­յան և­ ի­րա­վուն­քի հա­սա­նե­լիութ­յու­նը ՀՀ-ում և ­կա­նանց տար­բեր խմբե­րի փոր­ձա­ռութ­յու­նը վերար­տադ­րո­ղա­կան ի­րա­վունք­նե­րի ի­րաց­ման գոր­ծըն­թա­ցում | զեկույց, 2025

Զե­կույ­ցը մշակ­վել է «­Կա­նանց ռե­սուր­սային կենտ­րոն» ՀԿ­֊ի նա­խա­ձեռ­նութ­յամբ 2017 թվա­կա­նին ստեղծ­ված «­Վե­րարտադ­րո­ղա­կան ա­ռող­ջութ­յան և­ ի­րա­վունքի հար­ցե­րով զբաղ­վող ցան­ցի» ան­դամնե­րի՝ տար­բեր ո­լորտ­նե­րում կա­նանց վե­րար­տադ­րո­ղա­կան ա­ռող­ջութ­յան և ի­րա­վուն­քի հար­ցե­րով զբաղ­վող ի­րա­վապաշտ­պան­նե­րի և ­հա­մա­պա­տաս­խան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի կող­մից: ­

Զե­կույ­ցում անդ­րա­դարձ է կա­տար­վում վե­րար­տադ­րո­ղա­կան ա­ռող­ջութ­յան ո­լորտի օ­րենսդրութ­յա­նը, ինչ­պես նաև կանանց տար­բեր խմբե­րի շրջա­նում վե­րարտադ­րո­ղա­կան ա­ռող­ջութ­յան և­ ի­րա­վունքի հա­սա­նե­լիութ­յա­նը՝ նե­րառ­յալ ա­բոր­տի ծա­ռա­յութ­յուն­նե­րին:

Մարդու իրավունքների դասընթացավարի ձեռնարկ

Ձեռնարկը հանդիսանում է 2003-2025թթ. «Մարդու իրավունքների» դասընթացների տեսական և գործնական նյութերի ամփոփում և վերաթողարկվում է 3-րդ անգամ: Սույն վերանայված ձեռնարկը ընդլայնել է յուրաքանչյուր թեմայի շրջանակներում քննարկվող խնդիրների շարքը և համապատասխանեցվել կանանց իրավունքների ներկայիս մարտահրավերներին:

Հղիության արհեստական ընդհատումը Հայաստանում. օրենսդրությունն ու պրակտիկան | 2025 զեկույց

Զեկույցը ներառում է Հայաստանում աբորտի իրավունքի իրացման իրավիճակի վերլուծությունը, առկա օրենսդրությունը և պրակտիկան, ինչպես նաև առցանց հարցման արդյունքները, որոնց մասնակցել են վերջին 5 տարիների ընթացքում հղիության արհեստական ընդհատում իրականացրած 183 կանայք: Իրավիճակի վերլուծության համար հիմք է ծառայել կազմակերպության բազմամյա փորձառությունը մանկաբարձ֊գինեկոլոգների և կանանց հետ աշխատանքում:

Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգ. միջազգային և տեղական փորձի վերլուծություն

Սույն հետազոտությունը նախատեսված է պետական քաղաքականություն և օրենսդրություն մշակողների, այս խնդրի շուրջ ադվոկացիա իրականացնող կառույցների և լայն հանրության համար: Առաջին բաժինը՝ ֆեմինիստական գրականության վերլուծությունը, իրականացվել է ԿՌԿ-ի կողմից, իսկ երկրորդը՝ հետազոտական մասը, պատվիրակվել է անկախ հետազոտողի:

ԿՌԿ տարեկան հաշվետվություն. 2022

Սույն փաստաթուղթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի կողմից և ներկայացնում է ԿՌԿ 2022 թվականի գործունեության ամփոփումը՝ ըստ համապատասխան թիմերի:

Աշխատավայրում սեռական ոտնձգություն. փաստաթերթ

Սույն փաստաթերթը պատրաստվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի Շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման թիմի կողմից: Այն նախատեսված է պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, որոնք իրականացնում են այս ոլորտում շահապաշտպան գործունեություն, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնություններ: Փաստաթերթի հիմքում դրված է իրավունքահեն և փաստերի վրա հիմնված մոտեցումը:

Փաստաթերթը մշակվել է 2023թ.:

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։