Ֆեմինիստական ապահով տարածք

Կանանց ռեսուրսային կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից է ֆեմինիստական ակտիվիզմը։ Ծավալելով ֆեմինիստ ակտիվիստական գործունեություն՝ Կանանց ռեսուրսային կենտրոնը փորձում է նպաստել ֆեմինիստական շարժման ծավալմանը և հայիշխանական համակարգի տապալմանը։ Նպատակ ունենալով բարձրաձայնելու կանանց հիմնախնդիրները և նպաստելու դրանց լուծման գործընթացին՝ ԿՌԿ-ն իրականացնում է մի շարք ակցիաներ, միջոցառումներ, դասընթացներ ու քննարկումներ:

Մեզ համար նաև շատ կարևոր է ապահով տարածքի ստեղծումը: Այն ներառում է ոչ միայն ֆիզիկական տարածքը, որից կարելի է օգտվել սովորելու, աշխատելու, ազատ ժամանակն անցկացնելու համար, այլև այն ապահովությունը, որը կարելի է ստանալ հավասար, աջակցող, կարեկցող և քննադատությունից զերծ միջավայրում:

Դասընթացներ և քննարկումներ

Կանանց ռեսուրսային կենտրոնի նպատակներից է կանանց զորեղացումը կրթության և համայնքային քննարկումների միջոցով: Այդ իսկ պատճառով մենք մեր գործունեության երկար տարիների ընթացքում մշակել, ստեղծել և անցկացրել ենք բազում դասընթացներ, որոնցից  ամենամեծն ու ընդգրկունը Կանանց իրավունքների եռօրյա դասընթացն է:

Ընտրված մասնակիցները երեք օրերի ընթացքում ծանոթանում են հետևյալ թեմաներին՝ մարդու իրավունքներ, գենդեր և գենդերային ինքնություն, գենդերային բռնություն, ֆեմինիզմ, սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք, խաղաղաշինություն: Բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք հնարավորություն են ստանում իրենց գաղափարներով դիմելու փոքր դրամաշնորհի և իրենց համայնքներում իրականացնելու ադվոկացիոն ծրագրեր, որոնք կարող են ունենալ տարբեր ձևաչափ և բովանդակություն՝ դասընթացներ, աշխատարաններ, թատերական ներկայացումներ, ֆոտո և վիդեո պատմություններ, սեղանի խաղեր և այլն:

Ինչպես նաև, անցկացվում են տարբեր ֆեմինիստական քննարկումներ, վերապատրաստումներ դասընթացավարների համար և այլ ինֆորմացիոն ծրագրեր։

Ապահով տարածք

Ապահով տարածքը բաց է բոլորի համար, ովքեր կարիք ունի տեղեկատվության, աջակցության և խորհրդատվության: Մեր մասնագետները լսում են յուրաքանչյուր այցելուի, գնահատում կարիքները, տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ուղղորդում դեպի համապատասխան կազմակերպություններ և մասնագետներ։

Մենք բաց ենք երկուշաբթիից շաբաթ՝ բացի չորեքշաբթի օրերից, ժամը 14:00-ից 19:00: Այն ազատ է աշխատելու, սովորելու, մեր գրադարանից օգտվելու և աշխատակիցների հետ շփվելու համար:   Այստեղ անցկացնում ենք կինոդիտումներ, գրքերի քննարկումներ, տարբեր միջոցառումներ, որոնք ուղղված են մասնակիցների բարօրության և հոգեկան առողջության բարելավվմանը:

«Աղջիկները խոսում են» երկամսյա ծրագիրը նախատեսված է 13-ից 18 տարեկան դեռահաս աղջիկների համար։ Ծրագրի նպատակն է դեռահաս աղջիկների զորեղացումը, շփման և ինքնազարգացման համար ապահով տարածքի ստեղծումը։

Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում կիսվելու իրենց գիտելիքներով, քննարկելու հասարակությունում երիտասարդ աղջիկների դերը, խնդիրները, նպատակներն ու ձգտումները։ Քննարկումներն ուղղված են մասնիկիցների մոտ բարձր ինքնագնահատականի և առաջնորդության հմտությունների ձևավորմանը։

Կարևոր է նշել նաև, որ ծրագրի ավարտից հետո մասնակիցների կապը ԿՌԿ-ի հետ չի ավարտվում: Աղջիկները հնարավորություն են ունենում միանալու Կանանց ռեսուրսային կենտրոնի դեռահաս աղջիկների խմբին, որի համար պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվում: Աղջիկները նաև հնարավորություն ունեն սկսելու սեփական նախաձեռնությունները և Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից ստանալու աջակցություն դրանք իրականացնելու համար:

«Աղջիկները խոսում են» նախաձեռնությունը դեռահաս աղջիկների նախաձեռնած գաղափարներից ամենահաջողվածն է: Նախաձեռնությունը ստեղծվել է 2018թ-ին և նպատակ ունի արվեստի (art-activism-ի) միջոցով տեսանելի դարձնելու այն խնդիրները, որոնց կարող են առնչվել մեր կողքին ապրող աղջիկներն ու կանայք: Նախաձեռնության ֆեյսբուքյան էջը:

Կամավորություն

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն շատ է կարևորում կամավորների դերը իր գործունեության մեջ: Մեզ մոտ կարող են կամավորություն իրականացնել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային կամավորները:

Ինչո՞ւ և ինչպե՞ս կամավորել ԿՌԿ-ում

Կամավորությամբ, ակտիվիզմով, կանանց կարիքներով, հիմնախնդիրներով ու իրավունքներով հետաքրքրված բոլոր անձինք կարող են միանալ Կանանց ռեսուրսային կենտրոնին: 

Կամավորները միշտ շատ կարևոր դեր են ունեցել կենտրոնի գործունեության մեջ, նախաձեռնել ու մաս են կազմել իրականացվող ծրագրերին: Դու նույնպես կարող ես միանալ ԿՌԿ-ի կամավորների ֆեմինիստական թիմին:

ԿՌԿ-ում կամավորելով՝ կարող ես փորձ ձեռք բերել՝ աշխատելով կենտրոնի տարբեր բաժիններում, այն է՝ Ֆեմինիստական ապահով տարածք, Կանանց իրավունքների ադվոկացիա, Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ, Հաղորդակցություն: Վերոնշյալ բաժինների աշխատանքներն ընդգրկում են տարբեր դասընթացներ, արտ ակտիվիզմ, քննարկումներ, հոգեբանական հանդիպումներ, իրավաբանական խորհրդատվություն, շա՜տ արվեստ և այլն): Այս ամենից բացի՝ կարող ես նաև ինքդ նախաձեռնել ու կյանքի կոչել քո գաղափարները:

Դե ինչ, եթե 16+ տարեկան ես և հետաքրքրված ես վերոնշյալով, ուրեմն լրացրու հայտն ու միացիր մեզ:

Հարցերի դեպքում կարող ես գրել volunteer@womenofarmenia.org էլ․ հասցեին կամ զանգահարել 094 56 56 26 հեռախոսահամարով։ 

Դիմեք այստեղ. ՀԱՅՏ

Հոգեբանական աջակցություն

Կանանց ռեսուրսային կենտրոնում պարբերաբար անցկացվում են խմբային հանդիպումներ հոգեբանի հետ: Ինչպես նաև, ժամանակ առ ժամանակ անցկացվում են մեկանգամյա խմբային բաց հանդիպումներ հոգեբանի հետ՝ նախօրոք որոշված թեմայով:

Իրավաբանական խորհրդատվություն

Կանանց ռեսուրսային կենտրոնը կանանց տրամադրում է ԱՆՎՃԱՐ իրավաբանական խորհրդատվություն՝ ամուսնաընտանեկան փոխհարաբերությունների և աշխատանքային իրավունքների ոլորտներում:

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.