Կանանց իրավունքների 2-օրյա դասընթաց Տավուշում

Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է Կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։ Այս անգամ` երկու օր և ՄԻԱՅՆ Տավուշի մարզից մասնակիցների համար:

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝
✅ Մարդու իրավունքներ
✅ ֆեմինիզմ
✅ գենդեր
✅ գենդերային բռնություն
✅ սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
✅ կանայք, խաղաղաշինություն և անվտանգություն:

Դասընթացն ԱՆՎՃԱՐ է, և բոլոր հանդիպումներին մասնակցելու դեպքում տրվում է մասնակցության վկայական։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումներին մասնակցած անձինք դասընթացի ավարտից հետո խմբերով կամ անհատապես կզարգացնեն իրենց գաղափարները և մենթորների ու Կանանց ռեսուրսային կենտրոնի դրամաշնորհային աջակցությամբ կիրականացնեն այդ ֆեմինիստական ծրագրերը: Դասընթացին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձինք:

Հանդիպումները տեղի կունենան մարտի 28-29-ը, ժամը՝ 11:00-16:00, ԼՈՖԹ-Իջեւանում:
Մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է (Դասընթացին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել միայն Տավուշի մարզում բնակվող անձինք):

Դիմելու վերջնաժամկետը մարտի 20-ն է:

Մինչև մարտի 23-ը կապ կհաստատվի միայն այն դիմորդների հետ, որոնք կընտրվեն դասընթացին մասնակցելու համար:

*Կանանց ռեսուրսային կենտրոնը ներառական է բոլոր անձանց հանդեպ: Մենք չենք հանդուրժում որևէ հիմքով խտրականություն, այդ թվում՝ սեքսիզմ, կնատյացություն, հոմոֆոբիա և տրանսֆոբիա:

**
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Էլ․ հասցե – nairie@womenofarmenia.org
Ֆեյսբուք – https://www.facebook.com/WomenResourceCenter/
Ինստագրամ – https://www.instagram.com/wrc_armenia/
Հեռ․ – +374 94 56 56 26

Կիսվել՝

Նմանատիպ նորություններ

Սոցիալական քաղաքականության և գենդերային հարցերի փորձագետի բաց կանչ 2026

Կանչ կանանց նորաստեղծ ՔՀԿ-ների համար. Ինստիտուցիոնալ հզորացման դրամաշնորհներ (3-6 ամիս)

Փոքր ենթադրամաշնորհների կանչ 2026 | ԿՌԿ

Բաժանորդագրվի՛ր

Մի՛ կորցրու մեր վերջին նորությունները, նախաձեռնությունները, կանանց պատմությունները և առաջիկա միջոցառումները։ Միայն մեկ սեղմումով կմիանաս մեր աջակցող համայնքին։

Հետևի՛ր մեզ

Մենք այնտեղ ենք, որտեղ կանայք են։ Հետաքրքիր, հոգատար և ներշնչող բովանդակություն՝ մեր ծրագրերի, կանանց ձայների ու հաջողությունների մասին։